Սարգիս Ղանթարջյան (original) (raw)
Ծնվել է 1939 թ. Երևանում: 1961 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
1966 թ. ԽՍՀՄ ԳԱ սիբիրյան մասնաճյուղի տնտեսագիտության և արդյունաբերական արտադրության կազմակերպման ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1980 թ. նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1966-1975 թթ. աշխատել է պոլիմերների արտադրության համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում, որպես տեխնիկա-տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1975-1977 թթ. եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Տնտեսագիտական կիբեռնետիկայի» ֆակուլտետի դեկան:
1977 թ. նշանակվել է ՀՀ նախարարների խորհրդի նախագահի օգնական: 1983-1992 թթ. հանդիսացել է ՀՀ կառավարության բնապահպանության բաժնի վարիչ: 1992 թ.-ից եղել է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ, իսկ 2003 թ.-ից Երևանի պետական համալսարանի «Գործավարության և մենեջմենտի» ամբիոնի վարիչն է:
1996-1998 թթ. և 2000-2003 թթ. հանդես է եկել որպես Եվրասիական Արտոնագրային կազմակերպության /Մոսկվա/ վարչական խորհրդի նախագահի տեղակալ: 1997-1999 թթ. եղել է Մադրիդյան Խորհրդի Կազմակերպության փոխնախագահ /Ժնեվ/, իսկ 1999-2001 թթ.` Փարիզյան Խորհրդի Կազմակերպության փոխնախախագահ /Ժնեվ/:
1999 թ.-ից Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս է:
Սարգիս Լևոնի Ղանթարջյանը հեղինակ է ավելի քան հարյուր գիտական աշխատությունների, այդ թվում նաև քիմիական տեխնոլոգիայի տիպային գործընթացների տնտեսագիտության բնագավառում` երեք մենագրությունների և հինգ թեմատիկ ակնարկների: Հանրապետական մամուլում ունի ավելի քան քսան հրատարակումներ, որոնք վերաբերում են մտավոր սեփականության պահպանման և գնահատման խնդիրներին:
Տես Սարգիս Ղանթարջյանի արձակ ստեղծագործությունները ռուսերեն բաժնում։