Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք (original) (raw)

27.09.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ոգեկոչման արարողությանը և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակին Սեպտեմբերի 27-ին Ազատամարտիկների պուրակում Տեր Մամբրե քահանա Ոսկանյանի կողմից կատարվեց 44-օրյա պատերազմի զոհվածների հիշատակի, ոգեկոչման և խնկարկման կարգ: Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի ուժային կառույցների, կրթամշակութային օջախների ներկայացուցիչներ, զինվորականներ, աշակերտներ ու ուսանողներ ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակին…. Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի ընկած մեր բոլոր հերոսներին․․․
27.09.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Սեպտեմբերի 27-ին Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Ավագանու օրակարգը՝ հավելյալ մեկ հարցով, ավագանին հաստատեց միաձայն և անցավ հարցերի քննարկմանը: Նիստի մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://www.youtube.com/watch?v=vdMVKCYtr\_8 :
26.09.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 27՝ հիշատակի և խոնարհումի օր Հարգելի համաքաղաքացիներ, վաղը՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Ազատամարտիկների պուրակում՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազում զոհված քաջորդիների, տեղի կունենա ոգեկոչման և ծաղկեպսակադրության արարողություն:
25.09.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ Երկօրյա պաշտոնական այցով Ստեփանավանում էր Ֆրանսիայի Հանրապետության Դեսին-Շարպիո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Լորանս Ֆոտրայի գլխավորությամբ: Ստեփանավան և Դեսին-Շարպիո քաղաքների միջև առաջին Համագործակցության Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 1991թ նոյեմբերի 6-ին Ստեփանավանում, ապա 1992թ ապրիլի 11-ին Դեսին-Շարպիոյում: 2014թ հոկտեմբերի 11-ին Ստեփանավանում ստորագրվել է 2014-2017թթ Ապակենտրոնացված Համագործակցության Համաձայնագիր: Այդ տարիների ընթացքում եղել են փոխայցեր, համագործակցություններ տարբեր ոլորտներում: 2024թ սեպտեմբերի 23-ին Ստեփանավանի համայնքապետարանում համայնքապետ Արմեն Գրիգորյանի և Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի միջև կնքվեց Նամակ Մտադրությունների մասին՝ որպես շարունակություն ... Մանրամասն
23.09.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ստեփանավան քաղաքի Սպարապետ֊Սայաթ֊Նովա խաչմերուկում։ Սայաթ֊Նովա՝ գլխավոր փողոց Սպարապետ՝ երկրորդական։
23.09.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Վեոլիա Ջուր» ընկերության Ստեփանավանի տեղամասից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Մուրացան, Բաղրամյան, Չարենցի, Թումանյան, Գետափնյա փողոցների ջրամատակարարումը:
23.09.24 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ: Բաժնի պետերը, ոլորտային պատասխանատուները համայնքի ղեկավարին ներկայացրեցին նախորդ շաբաթվա հանձնարարականների շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, առաջարկվեցին խնդիրների լուծման տարբերակներ, տրվեցին նոր հանձնարարականներ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...
Բոլորը