08.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16.04.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 16-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. |
08.04.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի Վեդի քաղաքի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Վեդի համայնքի ավագանու 29.06.2022 թվականի N 65-Ա որոշմամբ հաստատվել է «Վեդի համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները»: Նշված որոշման հիման վրա Վեդի քաղաքային բնակավայրում տնային կենդանիներ հաշվառելու և պահելու կանոնները,որի հետ կապված հարաբերությունները տարածվում են տնային կենդանիներ տիրապետող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա:Վերը նշված կարգի շրջանակներում անհրաժեշտ ենք համարում նշել, որ.1. Տնային կենդանիների պահելու թույլատվություն տրվում է համայնքի ղեկավարի կողմից2.Կենդանիները հաշվառման են ենթակա սկսած վեց ամսական հասակից3. Հաշվառման ենթակա չեն մանր կենդանիները ու թռչունները, որոնք պահվում են դեկորատիվ նպատակով4. ... Մանրամասն |
02.04.25 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱԻՆ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Հարգելի’ բնակիչներ, Քառօրյա պատերազմի 9֊րդ տարելիցի օրը՝ ս/թ ապրիլի 2֊ին,Վեդի համայնքի ղեկավարությունը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի բնակիչները, ուժային կառույցների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 2016թ. Ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ |
25.03.25 ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Վեդի համայնքի հարգելի՛ բնակիչներ.Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 27-ի N 153-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Վեդի քաղաքի և տասնութ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում ... Մանրամասն |
24.03.25 ԴԱՇՏԵՐԻ ԵՎ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՈՏԻ ԱՅՐՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Հարգելի քաղաքացիներ՝Մեզանից շատերը դաշտի խոտի այրումը համարում են կիրառելի, և այս գործողությունը երբեմն ընկալվում է որպես հողի մաքրության միջոց: Իրականում այն ունի խիստ բացասական հետևանքներ, որոնք կործանարար են թե՛ հողի, թե՛ բնության, թե՛ մարդկանց համար։Ահա մի քանի օրինակ, թե ինչպես է խոտի այրումն ազդում հողի վրա1. Բերրիության կորուստԽոտի այրման ընթացքում հողի վերին շերտում գտնվող օրգանական նյութերը ոչնչանում են։ Այս նյութերը հանդիսանում են հիմնական պարարտանյութ, որոնք ապահովում են հողի բերրիությունը։ Օրգանական նյութերի կորուստը երկարաժամկետ վնաս է հասցնում հողի բնական վերականգնման ունակությանը։2. Օգտակար միկրոօրգանիզմների ոչնչացումՀողի բերրիությունը կախված է ոչ միայն սննդանյութերից, այլև միկրոօրգանիզմներից։ ... Մանրամասն |
19.03.25 «Երկրի ժամը» Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին` ժամը 20:30-21:30-ին։Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ 2008 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։Հորդորում ենք համայնքի բնակիչներին և կազմակերպություններին միանալ շարժմանը։ |
17.03.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մարտի 26-ին ժամը, 12:00-ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Գոռավան,Գևորգ Մարզպետունի 12) տեղի կունենա «Տրավ Սիմֆնի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տեղամասի (Սալաքար տեղամասի) բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վեդու ... Մանրամասն |
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |