26՞, գնա գրողի ծոցը. Գվարդիոլան շնորհավորել է լրագրողին ծննդյան առթիվ (տեսանյութ) (original) (raw)

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շնորհավորել է կատալոնական Sport թերթի լրագրող Փոլ Բալսին ծննդյան օրվա առթիվ:

«Քաղաքայիների» մարզիչն իր ձեռքը մեկնեց լրագրողին, դիպավ նրա ուսին ու ի պատասխան նույնպիսի «հաճելի» հպում ստացավ կողի հատվածում։

«Շնորհավորում եմ։ Քանի՞ տարեկան ես:

— 26:

— 26՞, գնա գրողի ծոցը» — արձագանքել է Գվարդիոլան։

Իրավիճակը տեղի է ունեցել «Ուոթֆորդի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Թեգեր։ #գվարդիոլա