Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք (original) (raw)

15.11.24 ‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ Հարգելի բնակիչներ,Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում 2024 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում 2023 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1.1 անգամ:Այս գազը կուտակվում է փակ տարածությունում արտահոսքի կամ ոչ լիարժեք այրման հետևանքով և ժամանակին այն չնկատելը կարող է լուրջ ինտոքսիկացիայի պատճառ դառնալ։ Այն բավական արագ է տարածվում ու խառնվում է օդին, մինչդեռ թունավորման համար բավական է գազի անգամ չնչին քանակությունը։ Ժամանակին տուժածին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում թունավորումը կարող է ունենալ ծանր հետևանքներ: Հարգելի բնակիչներ,Հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները:Տեղադրեք CO-ի տագնապի ազդանշանիչներհանգստի սենյակներում:Ամեն ... Մանրամասն
11.11.24 ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ Մասիս խոշորացված համայնքի սիրելի ուսանող,Ս/թ նոյեմբերի 17-ին՝ժամը 09։30-ին, «Մորենա» ռեստորանային համալիրի մեծ սրահում, Մասիսի համայնքապետարանը կազմակերպում է Ուսանողների միջազգային համերաշխության օրվան նվիրված համաժողով, որին կհաջորդի նաև հյուրասիրություն։Մասնակցելու և գրանցվելու համար կարող եք մոտենալ ձեր բնակության վայրի վարչական նստավայր, իսկ Մասիս քաղաքի ուսանողները կարող են մոտենալ Մասիսի համայնքապետարանի 2-րդ հարկում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 16։00-18։00:Գրանցումները կավարտվեն 14․11․2024 թ․։Հավելյալ տեղեկությունների զանգահարել՝ 098 52 51 18 կամ 093 23 07 49:Սիրով սպասում ենք ձեզ։Գործընկեր կազմակերպություն՝ «Ապահով անկյուն» ... Մանրամասն
10.11.24 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 28-ամյակի առթիվ։Ներդրվելով 1996թ-ին՝ մեր երկրի համար նորամուծություն համարվող համակարգը ոչ միայն հասցրել է կայանալ ու զարգանալ, այլև արձանագրվել են բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք ապացուցում են համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը:Անդրադառնալով տարիների ընթացքում կատարված բարեփոխումներին՝ պետք է առանձնացնել վարչատարածքային բարեփոխումների գործընթացը, ինչը խթան և միջոց է զարգացնելու փոքր բնակավայրերը՝ կարևորելով բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքը:Այս համատեքստում ավելի է մեծանում ՏԻՄ-երի դերակատարությունը, որոնց բաց, թափանցիկ, պատասխանատու, հետևողական ու ... Մանրամասն
09.11.24 «ՈՍԿԵ ԱՇՈՒՆ»` ՄԱՐՄԱՐԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ Աշուն է ծաղկել հայկական լեռնաշխարհում։ Ծաղկել է հասուն ու կախարդիչ, մնայուն ու խենթացնող գույներով։ Երեկ աշնանային գույներն էին իշխում նաև Մարմարաշեն բնակավայրի մանկապարտեզում։ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ու սաները սիրով էին պատրաստվել «Ոսկե աշուն» միջոցառմանը, որին ներկա գտնվեցին նաև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Մարմարաշենի վարչական ղեկավար Տիգրան Զաքարյանը, Մասիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ,Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանը...Համայնքապետը մաղթեց փոքրիկներին, որ տոնական տրամադրությամբ համակված լինեն միշտ, որ նրանց աչքերը միշտ ժպտան։
08.11.24 ‼️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ‼️ ‼️Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ներկայում ՀՀ մի շարք բնակավայրերում, ինչպես նաև Մասիս համայնքում իրականացվում են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։Հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։
07.11.24 «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՀԱՄՈՒՅԹԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Մասիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ օրերս Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անզուգական կատարումներով հանդես եկան «Սայաթ-Նովա» աշուղական համույթը և ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» համույթի ղեկավար, շատ սիրված ու ճանաչված երգիչ` Թովմաս Պողոսյանը։Ժամեր շարունակ ներկաները վայելեցին գեղեցիկ կատարումները՝ իրենց հիացմունքն ու գոհունակությունն արտահայտելով երկարատև ծափողջույններով:Համերգի ավարտին խմբի ղեկավարը և անդամները Մասիս համայնքի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի՝ ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ավանդի ... Մանրամասն
07.11.24 ՍԵՄԻՆԱՐ` ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՄԲ Նոյեմբերի 5-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական սեմինարն անցկացրին Մասիսի համայնքապետարանում՝ համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցների համար։Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանն ամփոփ ներկայացրեց Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Տաթևիկ Համբարձումյանն էլ անդրադարձավ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերին, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկություններին, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխություններին:Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ... Մանրամասն
07.11.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors' Association of Armenia-ն «ԲԻ ԷՍ ՍԻ» ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ի հետ միասին Արարատի մարզում գործող բիզնեսներին հրավիրում են ծանոթանալու լիզինգի հնարավորություններին և դրա ազդեցությանը բիզնեսի զարգացմանը:Միջոցառման ընթացքում կստանաք հնարավորություն՝ Ծանոթանալ լիզինգի առավելություններին և Հայաստանում գործող լիզինգի աջակցության ծրագրերին «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Բազիկյանի ներկայացմամբ, Տեղեկանալ, թե ինչպես կարող է այն նպաստել Ձեր բիզնեսի զարգացմանը «ԲԻ ԷՍ ՍԻ» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր՝ Սամվել Գևորգյանի կողմից,Ուղիղ կապ հաստատել լիզինգ տրամադրող ֆինանսական կառույցների՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...
Բոլորը