Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (original) (raw)

Շահագործվում է 1966թ.-ից

գործում է 4 էներգաբլոկ` 810 ՄՎտ գումարային հզորությամբ

Շահագործվում է 1966թ.-ից

գործում է 4 էներգաբլոկ` 810 ՄՎտ գումարային հզորությամբ

Հրազդանի ՋԷԿ-ը 1966թ. շահագործման մեջ մտցնելու առաջին իսկ օրերից դարձել է Հայաստանի էներգետիկ արդյունաբերության առաջատարը: Ցավոք, ընդամենը երկու տասնամյակ անց կայանին սպասում էին ծանր օրեր: Վերելքի և մեծ հաջողությունների տարիներին հաջորդեցին էներգետիկ քաոսի, տնտեսական շրջափակման, ռեֆորմների և փոփոխությունների դժվար տարիները:

Այդուհանդերձ կայանը ոչ միայն դիմակայեց դժվարություններին, այլև ոչ մի օրով չդադարեցրեց իր գործունեությունը, երբեմն ապահովելով Հայաստանի մինչև 70% էլեկտրաէներգիայի սպառումը: Եվ այդ ամենը ի շնորհիվ կայանի ամենաթանկ կապիտալի` նրա աշխատակիցների: Ի շնորհիվ մեքենավարների, կարգավարների, ճարտարագետների և կայանի ամբողջ անձնակազմի, որոնք աննկարագրելի ջանքերի գնով շահագործել են կայանը և արտադրել էլեկտրաէներգիա:

Այսօր Հրազդանի ՋԷԿ ղեկավարության բոլոր ջանքերը ուղղված են փառապանծ ավանդույթների բազմապատկմանը, նրա աշխատողների բարեկեցության բարելավմանը, անվտանգության, հուսալիության և տնտես-ական արդյունավետության բարձրացմանը:

Կայանը մեր տունն է, և մենք նրա մասն ենք կազմում: Մենք պարտավոր ենք և կաշխատենք ամբողջ նվիրվածությամբ այնքան ժամանակ, քանի դեռ մեր աշխատանքը մարդկանց կպարգևի լույս և ջերմություն: