Գրական-երաժշտական երեկույթ – ABOVYAN-ԱԲՈՎՅԱՆ (original) (raw)

Ապրիլի 27-ին Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճը հյուրընկալել էր գրականասեր աբովյանցիներին։
Մարզի ստեղծագործողների միության կողմից կազմակերպվել էր գրական-երաժշտական երեկույթ՝ նվիրված ազգի հանճարեղ մեծերին՝ «Շիրազ – Սահյան 108 » խորագրով։

Միջոցառմանը հնչեցին Հովհ. Շիրազի եվ Հ. Սահյանի գրչին պատկանող հանճարեղ բանաստեղծությունները, որոնք համեմված էին գեղեցիկ ընտրված երաժշտությամբ և պատկերներով։

Միջոցառմանը առանձին շուք հաղորդեցին հեղինակների խոսքերով գրված երգերի կենդանի կատարումները։
Դեպի հավերժություն սլացող պարային կատարումն, է՛լ ավելի գեղեցիկ ու ամբողջական դարձրեց երեկոն։
Եղան նաև դաշնամուրային եվ ջութակի կատարումներ։

Ելույթ ունեցան բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Սարոյանը և պատմական գիտությունների թեքնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Արմեն Կարապետյանը։

Երեկոն ամփոփեց պատվավոր հյուր՝ Հայ գրականագետ,բանասիրական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Շիրազագետ Սամվել Մուրադյանը ։

Նա հիացական խոսքերով նշեց երկու մեծերի բանաստեղծությունների համադրման անկրկնելիության մասին։
Կիսվեց Հովհ. Շիրազի եվ Հ. Սահյանի մասին անձնական հուշերով՝ պատմելով նրանց կյանքից առանձին ուշագրավ դրվագներ, նաև մեջբերեց տողեր նրանց անտիպ գործերից։

Միջոցառման լավագույն ասմունքողները պարգևատրվեցին պատվոգրերով։

Post navigation

Հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում ապրիլի 30-ին Աբովյանում համաքաղաքային շաբաթօրյակ էր։Քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները և բոլոր աբովյանցիները, ակտիվորեն մասնակցում էին...

Արցախյան վերջին պատերազմում կանայք ևս իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հայրենիքի պաշտպանության պայքարում, սակայն նրանց մասին քիչ է խոսվում։ Աբովյան քաղաքի...

<<Արցախի պաշտպանության գնդի>> ազատամարտիկ Լավրիկ Վոլոդյայի Նագդալյանի ( ծն. 24.01.1963 ) պատվին Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում կատարվեց ցայտաղբյուրի օծման արարողություն։ Լավրիկ...