ԱՓՇԱՏԿ-ի տնօրենն ընտրվել է TAICEP-ի փոխնախագահ – Armenic (original) (raw)
- Home
- Նորություններ և իրադարձություններ
- ԱՓՇԱՏԿ-ի տնօրենն ընտրվել է TAICEP-ի փոխնախագահ
ԱՓՇԱՏԿ-ի տնօրենն ընտրվել է TAICEP-ի փոխնախագահ
Որակավորումների գնահատման մասնագետների միջազգային ոասոցիացիայի (TAICEP) 2024թ․-ի ընտրություններում ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանն ընտրվել է TAICEP-ի փոխնախագահ և պատասխանատու է լինելու ստանդարտների և որակի համար:
TAICEP-ի այս տարվա ընտրությունների մասնակիցների թիվը բավականին մեծ էր համեմատած մյուս տարիների հետ, իսկ առաջադրված թեկնածուները ներկայացնում էին 4 մայրցամաքներ և 6 երկրներ:
Անշուշտ, սա կարևոր ձեռքբերում է կենտրոնի համար, որը հնարավորություն կտա ընդլայնել ԱՓՇԱՏԿ-ի գործընկերային ցանցը, ինչպես նաև համագործակցության աշխարհագրությունը: Մյուս կողմից TAICEP-ի անդամները կկարողանան ծանոթանալ Հայաստանի փորձառությանը օտարերկրյա որակավորումների գնահատման և ճանաչման ոլորտում:
ԱՓՇԱՏԿ-ն առաջին անգամ մասնակցել է TAICEP-ի համաժողովներին 2022թ-ին` ներկայացնելով իր կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19-ի դարաշրջանում» ուսումնասիրությունը:
TAICEP-ի 2024թ․-ի ընտրության արդյունքներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.taicep.org/taiceporgwp/nominations-and-elections/։