Ձեռնարկներ – Armenic (original) (raw)
- Home
- Ձեռնարկներ
Ձեռնարկներ
Ձեռնարկներ
ԱՓՇԱՏԿ-ը իր առաքելության և գործառույթների շրջանակներում պարբերաբար իրականացնում է հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվում են համապատասխան ձեռնարկներում:
Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը և բացահայտումը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19 դարաշրջանում
Մեր օրերում, առավել քան երբևէ, ակադեմիական բարեվարքության և խարդախության հիմնահարցերը կրթական քաղաքականության օրակարգերի առաջնագծերում են: Միջազգային կազմակերպությունները, ազգային կառավարությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը և մասնագիտական կազմակերպություններն միավորում են ջանքերը լուծում տալու կրթության ոլորտում առկա կեղծարարության խնդրին, որը լրջորեն սպառնում է ակադեմիական հիմնարար արժեքներին:
Ակադեմիական բարեվարքության և խարդախության իրական մասշտաբները գնահատելու համար կարևոր է հասկանալ համատեքստը, որում այն տեղի է ունենում: Երկրորդ, սրընթաց տեխնոլոգիական զարգացումները մեծապես ազդել են կրթության տրամադրման վրա՝ առաջացնելով անհակադարձելի փոփոխություններ։
․․․
Այս հրապարակման նպատակն է ապահովել շահառու բոլոր կողմերի ավելի լայն լսարան և բարձրացնել վերջիններիս՝ ակադեմիական բարեվարքության և կեղծարարության արդի խնդիրների և Հայաստանի կրթական համակարգի վրա դրանց ազդեցության մասին իրազեկվածությունը: Ուսումնասիրության նպատակն է նաև քննել ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում կրթական կեղծարարության և կոռուպցիայի գործելակերպի տարբեր ձևերի դրսևորումներն ու հայտնաբերումը և առաջարկություններ անել կրթության համար սահմանված էթիկական սկզբունքների համատեքստում:
Ձեռնարկը հասանելի է այստեղ:
ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ և ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ / ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
2015թ.-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի ընթացում ընդունված Երևանի կոմյունիկեում ԵԲԿՏ նախարարները հաստատեցին, որ պետք է վերանայել ԵԲԿՏ անդամ երկրների ազգային օրենսդրությունները՝ պարզելու համար դրանց ամբողջական համապատասխանությունը Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային (ԼՃԿ): Ավելին, ԵԲԿՏ նախարարները համաձայնվեցին, որ այդ գործընթացը պետք է իրականացնի ԼՃԿ կոմիտեն Էնիկ-Նարիկ ցանցի անդամ տեղեկատվական կենտրոնների հետ համատեղ:
․․․
ԱՓՇԱՏԿ-ը, հանդիսանալով Էնիկ-Նարիկ ցանցի անդամ և մասնակցելով Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի ներդրման մոնիթորինգի զեկույցի պատրաստմանը, իրականացրեց սույն հետազոտությունը, որի նապատակն է խթանել ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման գործընթացը: Ավելին, հետազոտության անրդյունքների հիման վրա տպագրվել է ձեռնարկ, որտեղ ԱՓՇԱՏԿ-ը ներկայացրել է եզրակացություններ և առաջարկություններ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ ճանաչման գործընթացը բարելավելու և այն՝ ԼՃԿ-ին համահունչ դարձնելու համար:
Հետազոտության իրականացման նպատակով մշակվել է հարցաշար, որն էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է ՀՀ պետական, հավատարմագրված ոչ պետական և միջպետական համաձայնագրերի շրջանակներում ստեղծված 47 բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր): 19 բուհերից (13 պետական բուհեր և 6 հավատարմագրված ոչ պետական բուհեր) ստացվել են պատասխաններ: Ստացված պատասխանների վերլուծությունը ներկայացված է ձեռնարկի համապատասխան բաժիններում։
QUATREC-Որակավորումների համեմատում վստահելի ճանաչման համար
Erasmus+ NARIC-ի «Որակավորումների համեմատում վստահելի ճանաչման համար» (QUATREC) (2018թ․ հունվար–2020թ․ փետրվար) ծրագրի նպատակն է ճանաչման գործընթացի բարելավման համար խրախուսել ուսումնառության վերջնարդյունքների օգտագործումը որակավորումների գնահատման գործընթացում` առկա և նոր մշակվող որակավորումների շրջանակներին համապատասխան: Այս համեմատական ուսումնասիրության հետագա նպատակներն են նպաստել լավագույն օրինակների և առաջարկությունների ներկայացմանը մեթոդաբանության մշակման համար, որը կօգնի ուսումնառության վերջնարդյունքները և որակավորումների շրջանակները օգտագործել որակավորումների ճանաչման գործընթացում՝ խթանելով ճանաչման ավելի դյուրին և պարզեցված ընթացակարգերի մշակումը, որոնք ապագայում կհանգեցնեն ավտոմատ ճանաչման:
․․․
QUATREC ծրագրի գործընկերներն են ENIC / NARIC գրասենյակները Լատվիայից (Ակադեմիական տեղեկատվական կենտրոն-ծրագրի համակարգող), Բուլղարիայից (Տեղեկատվության և փաստաթղթերի ազգային կենտրոն, NACID), Էստոնիայից (Արքիմեդես հիմնադրամ), Միացյալ Թագավորությունից (UK NARIC) և Հայաստանից (ԱՓՇԱՏԿ):
Երեք որակավորումներ և դրանց ուսումնառության վերջնարդյունքները ընտրվել են հորիզոնական համեմատության համար` ուսումնասիրելու, թե արդյոք նույն մակարդակի որակավորման ուսումնառության վերջնարդյուքները չունեն էական տարբերություններ և որակավորումները համեմատելի են: Դրանք շնորհվել են ծրագրի գործընկեր երկրներում `Հայաստան, Բուլղարիա, Էստոնիա, Լատվիա և Միացյալ Թագավորություն:
Զեկույցը կարող է ծառայել որպես հղման աղբյուր ENIC / NARIC գրասենյակների, որակավորումների գնահատողների, բուհերի, ուսանողների և քաղաքականության մշակողների համար `ճանաչման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների և ՈԱՇ-ների օգտագործան վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման համար: Այսպիսով, QUATREC ծրագիրը նպաստում է ճանաչման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների և որակավորման շրջանակների ընդհանուր ընկալմանը, բարելավում է որակավորումների արդար ճանաչումը, ինչպես նաև բարձրացնում է տեղեկացվածությունը որակավորումների ճանաչման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների և որակավորումների շրջանակների օգտագործման նախադրյալների վերաբերյալ:
Դիպլոմի հավելված ․ Արդյո՞ք այն ծառայում է իր նպատակին
2019թ.-ին ԱՓՇԱՏԿ-ը նախաձեռնեց «Դիպլոմի հավելված․ Արդյո՞ք այն ծառայում է իր նպատակին» ձեռնարկի պատրաստումը և հրատարակումը:
Այս ուսումնասիրության իրականացման նպատակն է ներկայացնել, թե որքանով է ՀՀ պետական, հավատարմագրված ոչ պետական և միջպետական համաձայնագրերի շրջանակներում ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր) կողմից շնորհվող բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (այսուհետ՝ դիպլոմ) հավելվածը ծառայում իր նպատակին: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել դիպլոմի հավելվածի նպատակի և կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև նպաստել ԵԲԿՏ նախարարների կողմից 2018թ. Փարիզում հաստատված դիպլոմի հավելվածի վերամշակված տարբերակի ներդրմանը ՀՀ բուհերում:
...
Ուսումնասիրության ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- մշակվել է հարցաշար, որն անդրադառնում է բուհերի կողմից շնորհվող դիպլոմի հավելվածի ձևանմուշին, տրամադրման լեզուներին և կարգին: Այն էլեկտրոնային և թղթային տարբերակներով ուղարկվել է ՀՀ 45 բուհերի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին և Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնին: Ստացված պատասխանները վերլուծվել և համեմատվել են ԵԲԿՏ այլ երկրների տվյալների հետ,
- մշակվել է մեկ այլ հարցաշար՝ նախատեսված ՀՀ ուսանողների համար՝ պարզելու համար դիպլոմի հավելվածի նպատակի և կիրառման վերաբերյալ նրանց իրազեկվածությունը,
- հարցազրույցներ են անցկացվել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտ- րոնի (այսուհետ՝ ՈԱԱԿ) տնօրենի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի հետ: Համեմատության համար ներկայացվել է նաև ԵԲԿՏ այլ երկրների գործատուների կողմից դիպլոմի հավելվածի օգտագործման պատկերը,
- ուսումնասիրվել են վերջին տարիներին դիպլոմի հավելվածի վերաբերյալ կատարված եվրոպական մասնագետների աշխատանքները,
- կատարված ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են առաջարկություններ դիպլոմի հավելվածի նպատակային օգտագործման համար:
Ձեռնարկը նախատեսված է ՀՀ պետական մարմինների, բուհերի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների և այլոց համար:
Ձեռնարկը և ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ԱՓՇԱՏԿ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալը, բուհերի ներկայացուցիչները, Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչը և ուսանողները:
Կեղծարարությունը միջա զ գային բարձրագույն կրթության մեջ
2017թ.-ին ԱՓՇԱՏԿ-ը նախաձեռնեց «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» ձեռնարկի պատրաստումը և հրատարակումը: Ձեռնարկը ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքն է, որը կատարվել է օգտագործելով Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը» ծրագրի շրջանակներում հատկացված դրամաշնորհի միջոցները:
...
Ձեռնարկի նպատակն է բարձրացնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, գործատուների, դիմորդների և ուսանողների իրազեկվածությունը բարձրագույն կրթությունում առկա կեղծարարության տարբեր դրսևորումների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել նրանց ունակությունը` դրանք բացահայտելու և դրանց դեմ պայքարելու համար:
Հետազոտության ընթացքում ուսւոմնասիրվել է կեղծարարությունը միջազգային, տրանսազգային և միջսահմանային բարձրագույն կրթության ոլորտում` վերհանելով կեղծարարության ամենատարածված տեսակները: Ներկայացվել են կեղծարարության հիմանական տեսակների սահմանումները և դրանց բացահայտման ուղիները: Ձեռնարկում ներկառվել են կեղծարարության հայտնի դեպքերի ժամանակակաից օրինակներ: Ավելին` ոււսումնասիրվել է նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առկա վիճակը` կապված կեղծարարության զարգացող խնդրի հետ, մշակվել են առաջարկություններ և ուղեցույցներ` ուղղված կեղծարարության հայտնաբերմանը, ինչպես նաև այդ երևույթի դեմ պայքարելուն:
Ձեռնարկը և հետազոտության արդյունքները ներկայացվել են հետևյալ միջոցառումներին`
- 2017թ.-ի հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին
- 2017թ.-ի սեպտեմբերիի 28-ին Մոսկվայում տեղի ունեցած միջազգայի միջոցառմանը նվիրված Կրթության գնահատման գլխավոր պետական կենտրոնին
- 2018թ.-ի փետրվարի 15-16-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի Էթինեդ պլատֆորմի երկրորդ լիագումար նիստին
- 2018թ.-ի ապրիլի 18-20-ին Փարիզում տեղի ունեցած Գրոնինգենի հռչակագրի տարեկան հանդիպմանը
Փախստականների որակավորումների ճանաչման ձեռնարկ
Փախստականների որակավորումների ճանաչման ձեռնարկը մշակվել է Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից` ԵՄ համաֆինանսավորվող «Փախստականները և ճանաչումը. գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի շրջանակներում:
...
Ծրագրի նպատակն է աջակցել ENIC-NARIC ցանցի անդամների, բուհերի և ճանաչման համար պատասխանատու այլ կառույցների գնահատման մասնագետներին` ճանաչելու փախստականների որակավորումները, նույնիսկ երբ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ առհասարակ բացակայում են: Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևելով https://www.nokut.no/om-nokut/internasjonalt-samarbeid/erasmus-projekter/refugees-and-recognition/ հղումին: Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են Նորվեգիայի (NOKUT),Մեծ Բրիտանիայի (UK NARIC), Ֆրանսիայի (CIEP), Հոլանդիայի (NUFFIC), Իտալիայի (CIMEA) և Հայաստանի (ArmENIC) ENIC-NARIC կենտրոնները, համակարգող` NOKUT:
Ձեռնարկում ներկայացված փաստաթղթերը` Սիրիայի բարձրագույն կրթական համակարգի ամփոփ նկարագիրը և փախստականների որակավորումների անձնագրի տրամադրման համար նախատեսված փաստաթղթերի նմուշները, մշակվել, թարգմանվել և հարմարեցվել են` հիմք ընդունելով ծրագրի անդամ կազմակերպությունների կողմից ստեղծված համապատասխան փաստաթղթերը:
Տրանսազգային կրթություն. Իրավիճակը Հայաստանում
Տրանսազգային կրթությունը ժամանակավոր երևույթ չէ և ապագայում ավելի կզարգանա` պահպանելով իր նշանակությունը: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից 2008թ իրականացված այս հետազոտությունն առաջին փորձն է ուսումնասիրելու տրանսազգային կրթությունը Հայաստանում: Ուսումնասիրությունը որոշ սահմանափակումներով է իրականացվել, և ստացված արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շարունակել այն` ընդգրկելով տրանսազգային կրթություն իրականացնող բոլոր հաստատությունները:
...
Ուսումնասիրությունը նախատեսված է կրթության ոլորտի մասնագետների, ուսանողների, դասախոսների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տրանսազգային կրթությամբ:
Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19-ի դարաշրջանում
Մեր օրերում, առավել քան երբևէ, ակադեմիական բարեվարքության և կեղծարարության հիմնահարցերը կրթական քաղաքականության օրակարգի առաջնագծում են: 2021թ.-ին ԱՓՇԱՏԿ-ը նախաձեռնեց այս ուսումնասիրությունը՝ խորազնին ուսումնասիրելու ՔՈՎԻԴ-19-ի թողած ազդեցությունը Հայաստանում կրթության ոլորտում կեղծարարության և կոռուպցիայի տարբեր ձևերի վրա։ Ուսումնասիրությունը նաև ներկայացնում է ներկայումս Եվրոպայում առկա կրթական կեղծարարության դեմ պայքարի պրակտիկայի, քաղաքականության և չափորոշիչների վերաբերյալ նախաձեռնությունները: Ներկայացվում է նաև կրթության ոլորտում կեղծարարության վերաբերյալ ուսանողների տեսակետը: Մասնավորապես, ուսումնասիրության նպատակն է շեշտադրել ԷԹԻՆԵԴ-ի կողմից մշակված էթիկական գործելակերպի սկզբունքների կարևորությունն ու արժեքը՝ հետագա գործողությունների վերաբերյալ առաջարկություններ և դրանց շրջանակն որոշելու համար:
...
Այս հրապարակման նպատակն իրազեկել շահառու բոլոր կողմերին ակադեմիական բարեվարքության, խարդախության արդի խնդիրների ինչպես նաև Հայաստանի կրթական համակարգի վրա դրանց ազդեցության վերաբերյալ: Ուսումնասիրության նպատակն է նաև քննել ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում կրթական խարդախության և կոռուպցիայի տարբեր ձևերի դրսևորումներն ու հայտնաբերումը և առաջարկություններով հանդես գալ կրթության համար սահմանված էթիկական սկզբունքների համատեքստում:
Ձեռնարկը և հետազոտության արդյունքները ներկայացվել են հետևյալ միջոցառումներին`
- 2022թ.-ի հոկտեմբերի 17-20-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի ունեցած Միջազգային որակավորումների գնահատման մասնագետների ասոցիացիայի (TAICEP) 8-րդ տարեկան համաժողովին
- 2022թ.-ի նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Էթինեդ պլատֆորմի նիստին
Անգլերեն լեզվով ձեռնարկը հասանելի է այստեղ: