Տեղի ունեցավ «NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը – Armenic (original) (raw)
- Home
- Նորություններ և իրադարձություններ
- Տեղի ունեցավ «NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը
Տեղի ունեցավ «NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը
Ս. թ. մարտի 15-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը:
2023թ. առաջին անգամ Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված ոչ ԵՄ անդամ երկրների ազգային տեղեկատվական կենտրոններին: ԱՓՇԱՏԿ-ը արդեն երկրորդ անգամ 5 շահած կենտրոններից մեկն է:
Դրամաշնորհների նպատակն է նպաստել ազգային տեղեկատվական կենտրոնների առաքելությանը` կրթության ոլորտում համագործակցության ու շարժունության խթանման, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչման միջոցով:
Դրամաշնորհի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ը կիրարկելու է ազգային ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման ծրագիր՝ մշակելով Հայաստանի Հանրապետության բուհերի համար ճանաչման վերաբերյալ ձեռնարկ: Ձեռնարկը ներառելու է բուհերում ճանաչման խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների որակավորումներին:
Մեկնարկային հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին քննարկվեց ծրագրի կիրարկման ժամանակացույցը, նախատեսվող աշխատանքները և ակնկալվող արդյունքները:
Ծրագրում բացի ԱՓՇԱՏԿ-ի փորձագետներից ներգրավված է նաև Իտալիայի ազգային տեղեկատվական կենտրոնի (CIMEA) փորձագետը: