Տեղի ունեցավ «NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի հերթական հանդիպումը – Armenic (original) (raw)

Armenic

Տեղի ունեցավ «NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի հերթական հանդիպումը

Ս․թ․ մայիսի 17-ին տեղի ունեցավ «NATREC-RQ» ծրագրի հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում ԱՓՇԱՏԿ-ի թիմը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ բուհերին ուղարկված հարցման արդյունքները, որին մասնակցել էին բուհերի 75%-ը:

Հարցման նպատակն էր տեղեկատվություն հավաքել բուհերում սովորող փախստականների, նրանց որակավորումների ճանաչման մեթոդաբանության, գործիքակազմի, ինչպես նաև կիրառվող ինստիտուցիոնալ պրակտիկայի և ճանաչման հետ կապված մարտահրավերների վերաբերյալ:

Մասնակիցները քննարկեցին հարցման արդյունքները և հետագա աշխատանքները, մասնավորապես ՀՀ բուհերի համար ճանաչման վերաբերյալ ձեռնարկի մշակումը, որում ներառվելու են նաև բուհերի կողմից հարցման ընթացքում ներկայացված ճանաչման վերաբերյալ խնդիրները: