Narek Karapetyan | Armenian State University of Economics (original) (raw)

Papers by Narek Karapetyan

Research paper thumbnail of SPIRALLING CONSTRUCTION COSTS DURING CONSTRUCTION BOOM: WHAT DRIVES THE CONSTRUCTION MATERIAL MARKETS?

MESSENGER OF ASUE , 2024

The article explores the dynamics of building material prices by examining global and local marke... more The article explores the dynamics of building material prices by examining global and local markets. The research identifies the factors influencing price fluctuations and investigates whether these factors stem from demand-side or supply-side influences. Based on the literature and collected data the research highlights that building materials, such as cement and steel, are
critical to the construction sector, with major producers including China, India, Turkey, Germany, and the US. While price developments are influenced by global supply-demand dynamics, raw material prices, trade policies, supply chain disruptions, and Chinas economic activity, the post-Covid spike in construction prices was driven by macroeconomic imbalances
and supply chain disruptions. Our empirical assessments imply, that this price spike was transferred to Armenia, as global prices are a key determinant for Armenia’s import-dependent construction sector. Another important determinant was Armenia’s GDP gap, with a transition
mechanism working through the demand for construction, and hence – demand for construction materials and inflationary pressures stemming from them. The research results imply, that business and policy planning in the construction sector can benefit from forecasting construction
prices given a realistic input of assumptions on external and domestic variables.

Research paper thumbnail of ԿԱՅՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԵՐԸ/ From Sustainable Leadership to Technological Transformation: Lessons from Technological Development in European and Asian Countries

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, 2024

The paper examines the trajectory of technological development of European and Asian countries. T... more The paper examines the trajectory of technological development of European and Asian countries. The economic complexity index, along with indicators
such as patents securing intellectual property rights registered with both the national patent office and the US Patent and Trademark Office, as well as research and development (R&D) expenditures, have been used to characterize technological development. In terms of economic complexity, many EU countries continue to appear in the world's top ten, but the leading
EU nations are gradually ceding their positions in the global top three to certain Asian countries. EU countries do not exhibit homogeneity in their performance. The differences between leading and lagging countries in terms of the studied indicators are significant, albeit decreasing over time. The ratio of public and private R&D expenditures is also different, in general, with the predominance of private expenditures on average. The study shows that European countries have consistently maintained a leading role in technological development, while certain Asian countries have transitioned from being consumers to creators of knowledge and technology in recent decades. Key factors contributing to the technological development of Asian countries include acquiring patents from developed nations, importing
technologies, attracting foreign direct investments, and establishing industrial clusters. These factors underscore the pivotal role of the state.

Research paper thumbnail of OVERREACTIVE TO INTERNATIONAL MARKETS? PRICING MECHANISMS AND VALUE CHAINS IN RA VEGETABLE OIL MARKET

Vol. 05, No. 4 (2023) 601-608

Armenia imports all of its vegetable oil for domestic consumption, consisting mainly of sunflower... more Armenia imports all of its vegetable oil for domestic consumption, consisting mainly of sunflower oil imported almost entirely from Russia. Thus, the price in Armenia is formed based on the purchasing price, transportation costs, and margin. But the price movements in the Armenian retail market are not always consistent with the international markets, which rises the need for a comprehensive micro and macro-level analysis. In this article, the authors analyze the price value chains on micro-level data and reveal factors determining retail market price with econometric models. The analysis showed, that the key determinants are the international price of vegetable oil, USD/AMD exchange rate, and domestic inflationary factors. The article argues that the movements of the Armenian vegetable oil market are not always consistent with the changes in these factors: the market overreacts with increased margins during turbulent periods. This pattern was confirmed both in 2021 and 2022 when despite the divergence of Russian and international prices and the relative stability of the Armenian market, the analysis showed increased markups.

Research paper thumbnail of Beyond Russia: The impacts of sanctions on the region

Given the strong ties with Russia, economists predicted a bleak future for Eurasian economies. Bu... more Given the strong ties with Russia, economists predicted a bleak future for Eurasian economies. But reality presents a different picture

Research paper thumbnail of ՀՀ ԹՌՉՆԱՄՍԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

RESEARCH OF THE POULTRY MARKET OF THE REPUBLIC OF ARMENIA, 2022

Հետազոտական խմբի ղեկավար` ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Հետազոտական խմբի անդամնե... more Հետազոտական խմբի ղեկավար` ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Հետազոտական խմբի անդամներ` ԷՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ԳՈՒՐԳԵՆ ՕՀԱՆՅԱՆ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ՄԵԼԱՆՅԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Research paper thumbnail of ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ «ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ»․ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ, ԱՆՑՅԱԼԻ ՓՈՐՁ, ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

AMBERD Analysis , 2022

Փետրվարից մինչև հոկտեմբեր դրամը դոլարի նկատմամբ դիրքերն ամրապնդել է 22%-ով, իսկ եվրոյի նկատմամբ, ... more Փետրվարից մինչև հոկտեմբեր դրամը դոլարի նկատմամբ դիրքերն ամրապնդել է 22%-ով, իսկ եվրոյի նկատմամբ, պայմանավորված միջազգային շուկայում դոլարի նկատմամբ վերջինիս դիրքերի թուլացմամբ, 37%-ով։ Ֆինանսական հանկարծակի հոսքերը ստեղծել են խնդիրներ, որոնք չգիտենք, թե ինչպես հաղթահարել։ Այն պայմաններում, երբ ոչ միայն կա տարբեր երկրների փորձ և ձևավորված տեսություններ, այլև հենց Հայաստանն է դրան բախվել ոչ շատ վաղ անցյալում։ Հոդվածում նախ փորձում ենք հասականալ, թե ի՞նչ է սովորեցնում տեսությունը և արժևորման մեր իսկ ռեկորդի փորձը, ապա՝ փորձում գնահատել դրամի արժևորման կարճաժամկետ ազդեցությունները ու անդրադառնում լուծումների հնարավոր մեխանիզմներին։

Research paper thumbnail of «ՄՇԱԿՈՒՅԹ, ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ» ՃՅՈՒՂԻ ՎԵՐԵԼՔԻ ՖԵՆՈՄԵՆԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿԸ / THE PHENOMENON OF THE RISE AND STATISTICAL PUZZLE OF “ARTS, ENTERTAINMENT AND RECREATION” BRANCH

Ամբերդ տեղեկագիր 2022/3, 2022

«Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղը վերջին տասնամյակում տնտեսության ճյուղերից ամենաբարձ ... more «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղը վերջին տասնամյակում տնտեսության ճյուղերից ամենաբարձ միջին աճի տեմպերն է ունեցել՝ ՀՆԱ-ում տեսակարար կշռով գերազանցելով անգամ հանքարդյունաբերությանը և ֆինանսական ոլորտին։ Սակայն «հաջողության պատմության» այս տպավորությունը խամրում է, երբ պարզ է դառնում, որ գործնականում այս անվանման տակ «թաքնված է» խաղային ոլորտը։ Պարզվում է, վերջինս գերշահութաբերությամբ աճի ինքնաշխատ ցիկլ է մտել, թեպետ այս ճյուղի հետ կապված քիչ չեն նաև պատասխան չգտած հարցերն ու հիմնախնդիրները։ Դրանցից առաջինը պաշտոնական վիճակագրության հավաստիությանն է վերաբերում, որը վերջին երկու տարիներին ճյուղի շեշտակի անկման պատկեր է տալիս՝ չհաստատվող միկրո մակարդակի տվյալներով։ Մյուս հարցը պետական կարգավորման արդյունավետ կառուցակարգերն են, որոնք պետք է ոլորտի համար օպտիմալ հարկման բեռը ապահովեն՝ համահունչ իր առաջացրած սոցիալական «ծախսերին» (ներկայումս ոլորտը «վայելում» է բավականին մեղմ հարկային բեռ), ինչպես նաև միտված լինեն այս ճյուղից ռեսուրսները վերաուղղորդելուն տնտեսության արտադրողականության աճին նպաստող ուղղություններով՝ հիմվելով նաև կապիտալի շուկայի մեխանիզմների վրա։

Research paper thumbnail of ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ

ՀՊՏՀ Բանբեր, 2021

ՀՀ Կառավարությունը նպատակադրում է ավելացնել պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժին... more ՀՀ Կառավարությունը նպատակադրում է ավելացնել պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինը, ինչը ենթադրում է պարտատոմսերի շուկայի խորության հետագա ավելացում։ Դրա հնարավորությունները, ինչպես նաեւ այս ուղղությամբ պետական պարտքի կառավարման քաղաքականության արդյունա վետության բարձրացման ուղիները բացահայտելու համար սույն հոդվածում ախտորոշվել է ՀՀ պետական պարտատոմսերի շուկայի զարգացումը՝ հիմք ընդունելով ԱՄՀ մշակած շեմային ցուցանիշները եւ տնտեսաչափական եղանակով գնահատելով
առաջնային եւ երկրորդային շուկայի վրա ազդող գործոնները, քննարկելով նաեւ ոչ ռեզիդենտ ներդրողների ներգրավման հնարավորությունները։ Արդյունքում՝ բացահայտվել է, որ ՀՀ-ում պետական պարտատոմսերի առաջնային շուկան զարգացման
բարձր մակարդակի է հասել, մինչդեռ երկրորդային շուկան ավելի թույլ մակարդակում է գնահատվում, ինչի պատճառ կարող են լինել ոչ բանկ ներդրողների զարգացման ցածր աստիճանը եւ ոչ ռեզիդենտ ներդրողների խիստ փոքր մասնակցությունը։ Հետազոտության արդյունքներով առաջարկվել է ուշադրություն դարձնել ոչ ռեզիդենտ ներդրողների ներգրավմանն ուղղված միջոցառումներին, ինչը թույլ կտա մեծացնել երկրորդային շուկայի իրացվելիությունը եւ ապահովել զարգացման դրական շղթա:

Research paper thumbnail of ԳՆԱՃԸ՝ «ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻ՞Ն»։ ՍՊԱՍԵԼԻ, ԲԱՅՑ ՉԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ԳՆԱՃԻ ՔՐՈՆԻԿՈՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ

ԱՄԲԵՐԴ ՏԵՂԵԿԱԳԻՐ, 2022

2020 թ.-ի խոր անկումից հետո՝ 2021 թ.-ին, համաշխարհային տնտեսության վերականգնումն ընթանում է բարձր... more 2020 թ.-ի խոր անկումից հետո՝ 2021 թ.-ին, համաշխարհային տնտեսության վերականգնումն ընթանում է բարձր գնաճային միջավայրում։ Ընդ որում, չնայած 2020 թ.-ին զարգացած երկրներում փողի առաջարկի աննախադեպ ավելացմա նը եւ արտադրական կարողությունների խաթարմանը, որոնց համադրությունը, ըստ պարզ տնտեսագիտական ճշմարտությունների, հղի է գնաճային ճնշումներով, գնաճի գրանցված արագացումն իսկապես չկանխատեսված էր։ Ավելին, անգամ դրա իրողություն լինելու պարագայում զարգացած երկրների դրամավարկային կարգավորողները դա համարում էին անցողիկ երեւույթ՝ պարզապես սպասելով վերջինիս ինքնուրույն չեզոքացմանը։ Արդյունքում, գնաճային ճնշումները փոխանցվեցին նաեւ Հայաստան՝ հանգեցնելով սպառողական գների ինդեքսի (համաթվի)՝ գրեթե 10 տոկոս եւ սննդամթերքի գների՝ 17 տոկոս աճի։ Միաժամանակ, հենց նման «չկանխատեսված» գնաճ էր պետք՝ «մաշեցնելու» համար զարգացած երկրների պետական պարտքի բեռի ավելացումը։ Այդ իմաստով, բարձր գնաճը, թերեւս, ճիշտ ժամանակին էր։

Research paper thumbnail of IMPACT OF DOMESTIC PUBLIC DEBT ON THE BANKING SECTOR IN ARMENIA: IS “LAZY BANK” HYPOTHESIS CONFIRMED?

ASUE BANBER, 2021

Օnly ¼ of the RA Government debt is in the Armenian dram, which poses high FX risks for debt sust... more Օnly ¼ of the RA Government debt is in the Armenian dram, which poses high FX risks for debt sustainability. Improving the share of local currency debt in the public debt is a big challenge for developing countries, as they often fall into the "lazy bank" trap when the government debt substitutes private sector lending (as a result of rational profit-seeking behavior of the banks) and diminishes financial deepening. To test the viability of the "lazy bank" hypothesis for Armenia, a bank-level dataset was built, and fixed effect panel regression models were estimated, which capture the effects of investments in the RA Government bonds on bank profitability and lending. Results of the analysis confirm the hypothesis for only 3 of 17 banks in terms of better financial performance associated with investments in government bonds, and for all 17 banks in terms of distorting private sector lending. These results imply that further deepening of the domestic public debt market imposes significant risks of distorting financial development, which was one of the drivers of post-GFC economic growth in Armenia. The paper concludes that to mitigate risks for financial development, the government should prioritize further reforms aimed at financial integration and liberalization.

Research paper thumbnail of PROSPECTS OF THE ARMENIAN ECONOMY. THE PATH TO GROWTH ACCELERATION

AMBERD BULLETIN, 2021

Although after the recession of 2020 the RA economy is recovering, the high contact sectors, whic... more Although after the recession of 2020 the RA economy is recovering, the high contact sectors, which were severely affected by the pandemic, are still 10-15% low from their pre-pandemic levels, indicating possible long-term scars from the crisis. Meanwhile, the RA government targets from 7 to 9 percent growth in the medium term, which implies a significant growth acceleration (almost doubling it compared to the past decade). The author, analyzing recent growth literature and current realities, suggests, that this kind of growth acceleration could be achieved by not only tackling the “government failures”, which is expressed in the key targets of the government program but also the “market failures”. Moreover, following the economic history, the countries that could achieve and sustain a 7-9% growth rate (for example, the “Asian Tigers”) adopted the riskiest strategy of economic policy – the “moonshot approach”, which is an uncharted territory not only for Armenia.

Research paper thumbnail of ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ. ՓԱՍՏԵՐ ԲԱՆԿԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻՑ / Why Did Armenian Banks Increase Investments in the Government Bonds? Evidence From Bank-Level Estimates

Բանբեր ՀՊՏՀ , 2021

2014 թվականից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ առեւտրային բանկերի ներդրումները ՀՀ Կառավարո... more 2014 թվականից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ առեւտրային բանկերի ներդրումները ՀՀ Կառավարության թողարկած գանձապետական պարտատոմսերում աճել են ավելի քան երեք անգամ եւ կազմել բանկերի ակտիվների շուրջ 11 տոկոսը։ Սույն հոդվածում հեղինակները փորձ են արել բացահայտելու այդ աճին նպաստած գործոնները` քննելով բանկերի շարժառիթները։ Հեղինակների կողմից դիտարկվել են ֆինանսական համակարգում արձանագրված այն միտումները, որոնք կարող էին նպաստել պետական պարտատոմսերում ներդրումների աճին՝ ուսումնասիրելով նաեւ գրանցված կոռելյացիոն կապերը, ապա մշակվել են պանելային ռեգրեսիոն մոդելներ, որոնք հիմնվում են բանկերի՝ 2015−2020 թվականներն ընդգրկող տվյալների վրա։ Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ պետական պարտատոմսերում ՀՀ առեւտրային բանկերի ներդրումների ավելացմանը նպաստող առանցքային գործոններ են եղել տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԿԲ դրամավարկային եւ
մակրոպրուդենցիալ քաղաքականության որոշումները, ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, արձանագրված ցածր տնտեսական աճի կամ տնտեսական անկման ժամանակահատվածները, ինչպես նաեւ առաջնային գործակալ բանկերի առկայությունը։ Հետազոտության արդյունքներն ընդգծել են, որ դրամավարկային պայմանների կոշտացման միջավայրում ներքին աղբյուրների հաշվին պակասուրդի ֆինանսավորման հնարավորությունները կարող են առավել սահմանափակ լինել՝ հատկապես հաշվի առնելով պետական պարտատոմսերում ներդրումների տարբերակվածությունն ըստ բանկերի։

Research paper thumbnail of ՎՍՏԱՀԵ՞Լ ԱՐԴՅՈՔ «ԹՎԱՅԻՆ ՈՍԿՈՒՆ»․ ԲԻԹՔՈԻՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱԿՏԻՎ / TRUST “DIGITAL GOLD” OR NOT? THE BITCOIN AS AN INVESTMENT ASSET

ԱՄԲԵՐԴ ՏԵՂԵԿԱԳԻՐ, 2021

Զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից փողի առաջարկի կտրուկ ընդլայնման և գնաճային սպասումնե... more Զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից փողի առաջարկի կտրուկ ընդլայնման և գնաճային սպասումների արագացման պայմաններում գնաճից ապահովագրող Բիթքոինի գինը 2020թ.-ին աճել է շուրջ երեք անգամ: Սակայն, չնայած դրան, Բիթքոինը, նույնիսկ կարճաժամկետ պատմությունը հիմք ընդունելով, իր ռիսկ-եկամտաբերություն պարամետրերով չի գերազանցում ոսկուն և ամերիկյան ֆոնդային S&P 500 ինդեքսին` ըստ հեղինակի հաշվարկների: Երբ սրան գումարում ենք նաև Բիթքոինի հետ առնչվող պետական կարգավորման և մյուս ռիսկերը (որոնք, ի դեպ, հիմանականում երկու կողմանի են), այն շարունակում է չափազանց էկզոտիկ ֆինանսական գործիքի տպավորություն թողնել, որը չի կարելի համարել հուսալի ներդրումային ակտիվ, սակայն գնալով ավելի անորոշ դարձող ապագայի համար երկարաժամկետ կտրվածքով գուցե հետաքրքիր լուծում է …

Research paper thumbnail of Ինչպե՞ս հաղթահարել "սկզբնական մեղքի" հիմնախնդիրը. ներքին պետական պարտքի զարգացումները ՀՀ-ում / How to Overcome the “Original Sin”?  Developments of the Domestic Public Debt in Armenia

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ /ՀՊՏՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐ/, 2021

ՀՀ կառավարությունը պակասուրդային պետական բյուջեն պատմականորեն մեծ մասամբ ֆինանսավորել է արտաքին և... more ՀՀ կառավարությունը պակասուրդային պետական բյուջեն պատմականորեն մեծ մասամբ ֆինանսավորել է արտաքին և արտարժութային աղբյուրների հաշվին՝ արդյունքում գեներացնելով ռիսկային համարվող պարտքի կառուցվածք։ Սեփական արժույթով պարտք ներգրավելու դժվարությունը ուղեկցում է գործնականում բոլոր զարգացող երկրներին, ինչի արդյունքում այն պիտակվել է որպես «սկզբնական մեղքի» հիմնախնդիր` նկատի ունենալով, որ զարգացող երկրները «դատապարտված են» փոխառությունները ներգրավելու գլոբալ արժույթներով: Մասնագետների մի մասը որպես խնդրի հաղթահարման ուղի տեսնում են պարտքի գործիքների պահանջարկի բարձրացումը աստիճանական բարեփոխումների, իսկ որոշ հեղինակներ՝ որոշակի պայմանների ապահովման դեպքում առաջարկի մինչև իսկ շոկային ավելացմամբ շուկայի իրացվելիությունը ավելացնելու և շուկան խորացնելու միջոցով։ Հայաստանի համար մեր կողմից իրականացված էմպիրիկ ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ ներքին պարտքի աճի վրա խիստ սահմանափակ պահանջարկի գործոններ են ազդում, ինչին կարող է նպաստած լինել կապիտալի հաշվի ազատ շարժը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մակրոտնտեսական կայունության պայմաններում ներքին պարտքի շուկայի խորացման հետագա հնարավորությունը առաջարկի կողմում է գտնվում, այսինքն՝ պարտքի կառավարման քաղաքականության որոշումների տիրույթում:

Research paper thumbnail of ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԼՃԱՑՈՒՄԻՑ.«ՀԵՇՏ» ԵՎ «ՃԻՇՏ» ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ / HOW TO AVOID ECONOMIC DEPRESSION: WAYS OF “EASY” AND “RIGHT” SOLUTIONS

ԱՄԲԵՐԴ ՏԵՂԵԿԱԳԻՐ 2020/6 (7), 2020

2020 թ. տնտեսական խոր անկումը հետագա տարիներին համաշխարհային տնտեսությանը կարող է սպառնալ լճ... more 2020 թ. տնտեսական խոր անկումը հետագա տարիներին համաշխարհային տնտեսությանը կարող է սպառնալ լճացմամբ։ Դրա կանխման ուղղությամբ տնտեսագիտական շրջանակներում սկիզբ առած բանավեճերում իրենց տեղն են ամրապնդել այսպես կոչված ժամանակակից մոնետար տեսության ջատագովները, որոնք մոնետար անկախությամբ երկրների համար տնտեսական խնդիրների լուծումը տեսնում են պետական բյուջեի պակասուրդի ընդլայնման եւ դրա էմիսիոն ֆինանսավորման մեջ։ Միջնաժամկետ հատվածում թույլ տնտեսական աճի ռիսկեր առկա են նաեւ Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով 2020 թ.-ի աշնանը տեղի ունեցած պատերազմը։ Սակայն, իրականում, մոնետար անկախության ոչ բարձր պաշարով տնտեսությունների դեպքում առաջին հայացքից գրավիչ ու հեշտ թվացող նման լուծումները չափազանց վտանգավոր են, ուստի անհրաժեշտ է գիտակցել, որ բարդ, բայց ճիշտ լուծումների ուղով առաջ գնալն այլընտրանք չունի։

Research paper thumbnail of ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ «ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆԸ/TURKISH THREAT FOR THE WORLD AND THE ECONOMIC “VICIOUS CIRCLE”

AMBERD BULLETIN, 2020

Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը կրողից տարածաշրջանային ագրեսորի վերափոխումն ուղեկց... more Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը կրողից տարածաշրջանային ագրեսորի վերափոխումն ուղեկցվում է տնտեսական խորացող հիմնախնդիրներով։ «Փխրուն» տնտեսություն ունենալը և մակրոտնտեսական վատորակ կառավարման հանգամանքները դեռևս 2018 թ.-ին երկիրը հասցրել էին լիարժեք ֆինանսական ճգնաժամի, սակայն Թուրքիան շարունակում է մնալ տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականություն վարող, որն էլ, իր հերթին, էլ ավելի մեծ ճնշում է առաջացնում տնտեսական իրավիճակի վրա։ Որքան էլ տարօրինակ հնչի, հարձակողականությունն (ագրեսիան) ու ամբոխավարությունն (պոպուլիզմը) այն գործիքներն են, որոնցով այդ երկրի իշխանությունները փորձում են հակակշռել խորացող տնտեսական հիմնախնդիրները, սակայն, դրա փոխարեն, մեծացնում են մեծ «արատավոր շրջանում» հայտնվելու ռիսկը, որը, ի տարբերություն ներկա ֆինանսական «արատավոր շրջանի», կարող է, ի վերջո, երկրի քաղաքականության շրջադարձի հանգեցնել:

Research paper thumbnail of ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ/THE IMPORTANCE OF FINANCIAL DEVELOPMENT, OR WHY WAS THE ADOPTION OF CAPITAL MARKET DEVELOPMENT PROGRAM NECESSARY?

AMBERD BULLETIN, 2020

Հայաստանն ունի ֆինանսական զարգացման ահռելի չափով չիրացված ներուժ։ Սա նշանակում է տնտեսական աճի և ... more Հայաստանն ունի ֆինանսական զարգացման ահռելի չափով չիրացված ներուժ։ Սա նշանակում է տնտեսական աճի և տնտեսության որակական փոփոխության նույնչափ ներուժի գոյություն։ Ֆինանսական զարգացումը խթանելու համար կարևորվում է շահագրգիռ կողմերի գործողությունները համակարգող, ներքին և արտաքին սուբյեկտներին ազդակներ հաղորդող զարգացման ծրագրի առկայությունը։ 2020 թ. հուլիսին ՀՀ կառավարությունն ընդունեց Կապիտալի շուկայի զարգացման ծրագիր, որն ախտորոշում է իրավիճակը և սահմանում իրականացվելիք միջոցառումներն ըստ պատասխանատուների և ժամկետների։ Ծրագիրը, միջազգային փորձին համահունչ, շեշտադրում է այս փուլում շուկայի զարգացման մեջ պետության առանցքային դերակատարումը, ինչին համաձայն լինելով հանդերձ, հեղինակը կարծում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ՀՀ կապիտալի շուկայի երկարաժամկետ տեսլականի ձևակերպման հարցին։

Research paper thumbnail of ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ՞. ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԹԱՔՆՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ / ECONOMIC RECOVERY WITHOUT PUBLIC DEBT? SHADOW ECONOMY  AND “HIDDEN CAPITAL” IN ARMENIA

AMBERD BULLETIN, 2020

Համավարակի ցնցումից (շոկից) հետո զարգացող երկրների համար հնարավոր չէ տնտեսության վերականգնման հո... more Համավարակի ցնցումից (շոկից) հետո զարգացող երկրների համար հնարավոր չէ տնտեսության վերականգնման հույսը կապել միայն պետական պարտքային ֆինանսավորման հետ, առավել եւս, որ շատ երկրներ արդեն իսկ գերբեռնված են պարտքով։ Հայաստանը պետք է փորձի օգտագործել նաեւ ՀՆԱ շուրջ մեկ երրորդը գնահատվող ստվերային տնտե- սու թյան եւ «թաքնված կապիտալի» ռեսուրսը, որի «սպիտակեցումը» կմեծացնի ոչ միայն պետական բյուջեի հնարավորությունները, այլեւ իրական հատվածի մասնավոր ֆինանսավորման, այլ կերպ ասած՝ «կապիտալի ստեղծման» ներուժը։ Հոդվածում այդ կապը մատնանշվում է էմպիրիկ հարթությունում, իսկ լուծման ուղիների հարցում կարեւորվում է խթանների գործուն համակարգի դերը։

Research paper thumbnail of ԳԼՈԲԱԼ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՄՈՏԵՑՈՂ ԱԼԻՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ / APPROACHING WAVE OF GLOBAL DEBT CRISES AND ARMENIA

ԱՄԲԵՐԴ ՏԵՂԵԿԱԳԻՐ, 2020

Աշխարհը 2020 թվական էր մուտք գործել պետական և մասնավոր՝ պատմականորեն ամենաբարձր պարտքի բեռով, սակ... more Աշխարհը 2020 թվական էր մուտք գործել պետական և մասնավոր՝ պատմականորեն ամենաբարձր պարտքի բեռով, սակայն համավարակի բռնկումից հետո այլ ելք չի մնում, քան ընդունել պետական բյուջեի՝ 2009 թվականից էլ ավելի խոր պակասուրդը:
Հիմնվելով պատմական փորձի վրա՝ տնտեսագետներն ահազանգում են պարտքային ճգնաժամերի մոտեցող ալիքի մասին՝ հորդորելով միջազգային հանրությանը միահամուռ կերպով համապատասխան քայլեր ձեռնարկել։ Հարվածի տակ են հայտնվել հատկապես զարգացող երկրները, ուստի առաջարկվում է առանձնակի «հոգածություն» ցուցաբերել վերջիններիս նկատմամբ: Սակայն, վստահ ենք, այս դեպքում ամենակարևորը յուրաքանչյուր երկրի ձևավորած կարողություններն են, մասնավորապես՝ վստահելիության մակարդակն ու կայուն հասանելիությունը ֆինանսական շուկային։ Հայաստանը, տասնամյակների ընթացքում քայլ առ քայլ կայացնելով ներքին պետական պարտքի շուկան, այսօր կարևոր «անվտանգության բարձիկ» ունի, որն արդեն ցույց է տալիս իր
ամրությունը։

Research paper thumbnail of «ՀԱՐԹԵՑՆԵԼՈՎ» ԱՆԿՄԱՆ ԿՈՐԸ. ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ COVID-19-Ի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ / “FLATTENING” THE RECESSION CURVE: COORDINATED FISCAL AND MONETARY POLICIES AGAINST CONSEQUANCES OF COVID-19

ԱՄԲԵՐԴ ՏԵՂԵԿԱԳԻՐ, 2020

Հանրային քաղաքականության պատասխանատուներն այժմ երկու խնդիր ունեն. նախ՝ «հարթեցնել համավարակի կորը... more Հանրային քաղաքականության պատասխանատուներն այժմ երկու խնդիր ունեն. նախ՝ «հարթեցնել համավարակի կորը», ապա դրա հետևանքով առաջացած «տնտեսական անկման կորը»։ Կտրուկ անկման սցենարից խուսափելու համար մակրոտնտեսական քաղաքականություն մշակողներն ակտիվորեն գործի են դնում հարկաբյուջետային, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների գործիքակազմեր։ Այս գործիքներն ամենազանգվածային և լայն կերպով կիրառվում են ԱՄՆ-ում, իսկ
զարգացող երկրները, որոնց համար տնտեսական
անկման ռիսկերը նույնիսկ ավելի սուր են, արձագանքման ավելի համեստ հնարավորությունների պայմաններում պետք է ձգտեն առավելագույն թիրախավորվածության և արդյունավետության:

Research paper thumbnail of Ինչպե՞ս հակազդել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական շոկին / How to React to The Economic Shock Caused by Coronavirus?

ՀՊՏՀ ԱՄԲԵՐԴ հետազոտական կենտրոն

Research paper thumbnail of Եվրոբոնդեր՝ ռիսկ և անհրաժեշտություն / Eurobonds: risk and necessity

Research paper thumbnail of ԱՇԽԱՐՀՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

ԱՄԲԵՐԴ ՏԵՂԵԿԱԳԻՐ, 2019

Այսօր ավելի քան 15 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պետական պարտատոմսեր բացասական տոկոսադրույք... more Այսօր ավելի քան 15 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պետական պարտատոմսեր բացասական տոկոսադրույք ունեն։ Բացասական տոկոսադրույքների աշխարհում փոխատուն է վճարում փոխառուին, ասես՝ իր փողն «ի պահ ընդունելու» համար։ Ահա այսպիսի միջավայրում են տեղի ունենում տնտեսական շոկերը, ինչպես, օրինակ, առևտրային հակամարտությունը։ Այսպիսի փխրուն կայունությամբ աշխարհում Հայաստանի նման փոքր բաց տնտեսությունը միշտ պետք է պատրաստ լինի արտաքին ցնցումների՝ միաժամանակ, կարողանալով օգտվել իրավիճակի «բարիքներից»։