Գլխավոր էջ (original) (raw)
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բարի գալուստ Վիքիդարան
ազատ բովանդակությամբ հրապարակումների առցանց գրադարան,
որը կարող է խմբագրել և համալրել յուրաքանչյուրը։
Այժմ Հայերեն Վիքիդարանում կա **35 862 նյութ**։
18 ապրիլի 2025 | 07:08 UTC
Ընտրյալ ստեղծագործություն
Հանս Քրիստիան Անդերսեն՝ «Փոքրիկ աղջիկը և լուցկիները»
Օդը ցուրտ էր: Ձիւն էր գալիս և գիշերը հեռու չէր։ Տարուայ վերջին երեկոն էր, կաղանդի նախընթաց օրը: Մի խեղճ, փոքրիկ աղջիկ՝ գլխաբաց և բոբիկ՝ այդ ցրտի և մթութեան մէջ, փողոցից անցաւ: Նա՝ ճիշդ է, տնից դուրս գալու ժամանակ հողաթափներ ունէր, բայց նրանք երկար ժամանակ նրա ոտքին չը մնացին: Մեծ հողաթափներ էին, որ իր մայրը գործ էր ածել արդէն, այնքան մե՜ծ, որ փոքրիկը՝ երկու կառքի մէջտեղ մնալով՝ փողոցի մի կողմից միւսըն շտապագին անցնելիս նրանց կորցրեց: Հողաթափներից մինը իսկապէս կորավ, գալով միւսին՝ մի չարաճճի նրան չափշտակեց տարաւ, իր փոքրիկ երեխային օրորոց շինելու դիտաւորութեամբ, երբ երկինքը նրան մի երեխայ պարգևէր: Փոքրիկ աղջիկը քայլում էր փոքրիկ բոբիկ ոտներով, որոնք կարմրել և կապտել էին ցրտից: Նա իր հին գոգնոցի մէջ մեծ քանակութեամբ լուցկի ունէր, և ձեռքին կրում էր լուցկու մի ամբողջ ծրար: Այդ օրը՝ նրա համար մի վատ օր էր, որովհետև ոչ ոք նրա լուցկիներից չէր գնել, և նա կոպէկ անգամ չունէր: Նա շատ էր քաղցած, շատ մրսած էր և շատ խղճալի կերպարանք ունէր: Խե՜ղճ փոքրիկ: Ձիւնի քուլաները թափւում էին նրա երկար, խարտեաշ մազերի վրայ, որոնք նրա վզի շուրջը սիրուն խոպոպներ էին կազմում։ Բայց նա չէր էլ խորհում իր խոպոպ մազերի մասին: Պատուհանները լոյսից շողշողում էին. խորովածների հոտը փողոցը լեցրել էր։ Նոր Տարիի նախորդ գիշերը— ահա՛ նա ինչի՞ մասին էր մտածում։
Նոր տեքստեր
Նոր գրքեր
Հովհաննես Թումանյան, Աղվեսը
Ղազարոս Աղայան, Բադիկ
Արդի բարոյագիտութիւնը, Արշակուհի Թէոդիկ
Արևմտահայ բանաստեղծներ ժողովածու
Իվան Կռիլով, Առակներ
Լեզուներ
Քույր նախագծեր