Գլխավոր էջ (original) (raw)

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Համաշխարհային պատմություն, այլ կերպ՝ մարդկության պատմություն, հիմնվում է հնագիտության, մարդաբանության, գենետիկայի, լեզվաբանության և գիտության այլ ճյուղերի, գրի գյուտից հետո ստեղծված գրավոր պատմության և երկրորդական աղբյուրների և ուսումնասիրությունների վրա։

Մարդկության գրավոր պատմությանը նախորդել է նրա նախապատմությունը՝ սկսած պալեոլիթից (վաղ քարե դար), որին հաջորդել է նեոլիթը (նոր քարի դար)։ Նեոլիթի դարաշրջանում սկսվել է գյուղատնտեսության հեղափոխությանը, որ տեղի է ունեցել մեր թվարկությունից 8000-5000 տարի առաջ Միջին Արևելքի Բարեբեր մահիկի տարածքում։ Այս ժամանակաշրջանում մարդիկ սկսել են զբաղվել համակարգված գյուղատնտեսությամբ` մշակելով բույսեր և պահելով ընտանի կենդանիներ։ Գյուղատնտեսության զարգացմանը զուգահեռ մարդկանց մեծամասնությունը քոչվորությունից անցում է կատարել նստակյաց կյանքի՝ որպես երկրագործներ, որոնք ունեին իրենց մշտական բնակավայրերը։ Հարաբերական անվտանգությունն ու գյուղատնտեսության հետզհետե աճող արտադրողականությունը համայնքներին թույլ է տվել ընդարձակվելու՝ վերածվելով համեմատաբար ավելի մեծ համայնքների, ինչին նպաստել է տեղափոխության միջոցների զարգացումը։

Ե՛վ նախապատմական ժամանակներում, և՛ մեր թվարկության ընթացքում մարդիկ մշտապես ստիպված են եղել գտնվել խմելու ջրի հաստատուն աղբյուրի մոտ։ Բնակավայրերը զարգացել են գետերի ափերին արդեն մեր թվարկությունից 3000 տարի առաջ Միջագետքում, Եգիպտոսի Նեղոս գետի ափին, Ինդոս գետի հովտում և Չինաստանի գետերի ափերին։ Հողագործության զարգացմանը զուգահեռ զարգացել է հացահատիկային բույսեր մշակումը և խթանել աշխատանքի բաժանումը, որպեսզի սնդամթերքը պահպանվի այն աճեցնելու սեզոնների միջև ընկած ժամանակահատվածների ընթացքում։ Աշխատանքի բաժանումը հանգեցրել է հարուստ վերնախավի բարգավաճմանն և քաղաքների զարգացմանը, ինչը հիմք է դարձել քաղաքակրթության ձևավորման համար։ Մարդկային հասարակության կառուցվածքի բարդացումն առաջացրել է հաշվման ու գրի համակարգերի ստեղծման անհրաժեշտություն։

Քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ հին աշխարհը (հին ժամանակներ, ներառյալ անտիկ դարաշրջանը մինչև մ.թ.ա. 500 թվականը) ականատես է եղել կայսրությունների վերելքների և անկումների։ Հետդասական ժամանակաշրջանում (Միջնադար, 500-1500 թվականներ) տեղի են ունեցել քրիստոնեության վերելքը, Իսլամի ոսկեդարը (750-1258 թվականներ) և վաղ իտալական Վերածնունդը (1300-ականներ)։ 15-րդ դարի կեսերին հայտնաբերվել է ժամանակակից տպագրությունը շարժական տպագրերի օգտագործմամբ հեղափոխություն է կատարել հաղորդակցման ոլորտում և խթանել ինֆորմացիայի ավելի լայն տարածմանը՝ նպաստելով միջնադարի վերջանալուն և Գիտական հեղաշրջման սկսվելուն։ Վաղ ժամանակակից շրջանը, որ հաճախ կոչվում է նաև «Եվրոպական դարաշրջան» և տևել է 1500-ականներից մինչև 1800-ական թվականնները, ներառել է Լուսավորության դարաշրջանը և Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանը։ 18-րդ դարում գիտելիքի և տեխնոլոգիաների կուտակումը հասել է կրիտիկական զանգվածի, ինչն էլ հանգեցրել է Արդյունաբերական հեղափոխության, և սկսվել է ուշ ժամանակակից դարաշրջանը, որ սկիզբ է առել 1800-ականներին և շարունակվում է մինչ օրս։

Պատմության պարբերացման նախագիծը (պատմության բաժանումն անտիկ, հետդասական, վաղ ժամանակակից և ուշ ժամանակակից շրջանների) հիմնականում վերաբերում է Հին աշխարհին, մասնավորապես Եվրոպային և Միջագետքին։ Այս տարածաշրջանից դուրս, ներառյալ հին Չինաստանը և հին Հնդկաստանը, պատմական ժամանակաշրջանները տարբեր ձև են դրսևորվել։ Այնուամենայնիվ, մինչև 18-րդ դար միջազգային առևտրի և գաղութացման շնորհիվ շատ քաղաքակրթությունների պատմություններ դարձել են գլոբալ։ Անցած քառորդ հազարամյակում բնակչության աճի տեմբերի մեծացումը, գիտելիքի, տեխնոլոգիաների, հաղորդակցման, առևտրի, կործանիչ զենքերի զարգացումը և միջավայրի անկումը զգալիորեն արագացել են՝ ստեղծելով հնարավորություններ և վտանգներ, որոնք ներկայում ծառացած են մարդկանց համայնքների առաջ... Ավելին

Գիտե՞ք, որ․․․