Դերենիկ Դեմիրճյան (original) (raw)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դերենիկ Դեմիրճյան | |
---|---|
Ծննդյան անուն | Դերենիկ Կարապետի Դեմիրճօղլյան[1] |
Ծնվել է | փետրվարի 6 (18), 1877[1][2] |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1956(1956-12-06)[3][1][2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, գրական քննադատ, թարգմանիչ, բանաստեղծ և դրամատուրգ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1], Ներսիսյան դպրոց (1898)[1] և Ժնևի համալսարան (1910)[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Վասակ, Քաջ Նազար, Երկիր հայրենի և Վարդանանք |
Անդամակցություն | Վերնատուն[1] և ՀՀ ԳԱԱ[1][2] |
Պարգևներ | և |
Դերենիկ Դեմիրճյան Վիքիքաղվածքում | |
Դերենիկ Դեմիրճյան Վիքիդարանում | |
Derenik Demirchyan Վիքիպահեստում |
Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան, փետրվարի 6 (18), 1877[1][2], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - դեկտեմբերի 6, 1956(1956-12-06)[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953)[4], ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900 թվականին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903 թվականին մեկնել է Մոսկվա։ 1905-1910 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։ Նրա հայրը՝ Կարապետ աղան, եղել է սնանկացած վաճառական։
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893 թվականին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ՝ բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899 թվականին, երկրորդը՝ 1913 թվականին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։
Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) ժողովածուն, որն ամփոփում է 1902-1919 թվականներին գրած քառյակները։
Հմայակ Սիրաս, Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան
Մինչև 1919 թվականը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային[5]։
Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912) և «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։
Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923 թվականին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Հայ դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներից են «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934), «Կապուտան» (1938) պոեմները և «Երկիր հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայ պատմավիպագրության մեջ նոր որակ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949), «Հուշ-աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։
Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ–լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։
Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1913, 122 էջ։
Ծանոթներ (պատմվածքներ), Յերևան, 1927, 56 էջ։
Պատմվածքներ, Յերևան, 1928, 120 էջ։
Նրանց ժպիտը, Յերևան, 1929, 88 էջ։
Քաջ Նազար, Յերևան, 1929, 76 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 1, Յերևան, 1931, 452 էջ։
Նիգյար, Յերևան, 1936, 162 էջ։
Ռաշիդ, Յերևան, 1936, 144 էջ։
Պատմվածքներ, Յերևան, 1938, 125 էջ։
Քաջ Նազար, Երևան, 1941, 72 էջ։
Ընկերներ (դրամա), Երևան, 1942, 64 էջ։
Վարդանանք, գիրք 1, Երևան, 1943, 460 էջ։
Ցաված սեր (վիպակ), Երևան, 1945, 90 էջ։
Երկեր, հատ. 1, Երևան, 1946, 432 էջ։
Վարդանանք, գիրք 2, Երևան, 1946, 552 էջ։
Ընտիր պատմվածքներ, Երևան, 1950, 336 էջ։
Վարդանանք, Երևան, 1951, 722 էջ։
Վարդանանք, Երևան, 1954, 712 էջ։
Պատմուածքներ, Պէյրութ, 1955, 95 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 1. Վիպակներ, Պատմվածքներ, Երևան, 1955, 528 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 2. Պատմվածքներ, Մանրապատումներ, Երևան, 1956, 488 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 3. Վարդանանք, գիրք 1, Երևան, 1956, 528 էջ։
Վարդանանք, հատ. 1, Գահիրէ, 1956, 440 էջ։
Վարդանանք, հատ. 2, Գահիրէ, 1956, 544 էջ։
Քաջ Նազար, Երևան, 1956, 96 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 4. Վարդանանք, գիրք 2, Երևան, 1957, 608 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 5. Պիեսներ, Երևան, 1957, 596 էջ։
Քաջ Նազար, Պէյրութ, 1957, 98 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 6. Բանաստեղծություններ, Պոեմներ, Երևան, 1958, 676 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 7. Նոր մոնումենտալ, Երգիծանք, Երևան, 1960, 644 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 8. Հոդվածներ, Երևան, 1963, 632 էջ։
Կրասնայմեցը (պատմվածքներ), Երևան, 1968, 108 էջ։
Վարդանանք, գիրք 1, Երևան, 1968, 444 էջ։
Վարդանանք, գիրք 2, Երևան, 1968, 560 էջ։
Թումանյանի հետ (հոդվածներ, հուշեր), Երևան, 1969, 80 էջ։
Քաջ Նազար, Երևան, 1973, 72 էջ։
Անծանոթ էջեր, Երևան, 1974, 388 էջ։
Ընտիր պատմվածքներ, Երևան, 1974, 120 էջ։
Երկերի ժողովածու, հատ. I. Բանաստեղծություններ, Քառյակներ, Պոեմներ, Բալլադներ, Երևան, 1976, 492 էջ։
Երկերի ժողովածու, հատ. II. Պատմվածքներ, Երևան, 1977, 520 էջ։
Պատմվածքներ, Երևան, 1977, 662 էջ։
Մանրապատումներ։ Երգիծանք, Երևան, 1977, 656 էջ։
Երկերի ժողովածու, հատ. III. Պատմվածքներ, Երևան, 1977, 468 էջ։
Երկերի ժողովածու, հատ. IV. Ակնարկներ, Մանրապատումներ, Տարերային, Ռաշիդ, Նիգյար, Երևան, 1978, 552 էջ։
Երկերի ժողովածու, հատ. V. Երգիծական պատմվածքներ և ֆելիետոններ, Երևան, 1981, 680 էջ։
Երկերի ժողովածու, հատ. VI. Նոր մոնումենտալ, Քաղաք, Պատառիկներ, Առանձին մտքեր և ասույթներ, Երևան, 1982, 676 էջ։
Երկեր, Երևան, 1983, 304 էջ։
Երկերի ժողովածու, հատ. VII. Վարդանանք, գիրք 1, Երևան, 1983, 652 էջ։
Երկերի ժողովածու, հատ. VIII. Վարդանանք, գիրք 2, Երևան, 1983, 672 էջ։
Երկերի ժողովածու, հատ. IX. Մեսրոպ Մաշտոց, Երևան, 1983, 444 էջ։
Երկերի ժողովածու, հատ. XIII. Հոդվածներ, Զեկուցումներ, Ելույթներ, Երևան, 1983, 392 էջ։
Երկերի ժողովածու, հատ. X. Պիեսներ. Վասակ, Դատաստան, Ազգային խայտառակություն, Քաջ Նազար,
Հաղթական սիրո երգը, Արհավիրքներով, Երևան, 1985, 456 էջ։
Երկերի ժողովածու, հատ. XI. Պիեսներ, Երևան, 1985, 608 էջ։
Երկերի ժողովածու, հատ. XII. Հոդվածներ, Զեկուցումներ, Ելույթներ, Երևան, 1985, 432 էջ։
Քաջ Նազար, Երևան, 1985։
Վարդանանք, գիրք I, Թեհրան, 1985, 440 էջ։
Վարդանանք, գիրք II, Թեհրան, 1985, 544 էջ։
Պատմվածքներ, Երևան, 1986, 312 էջ։
Երկերի ժողովածու, հատ. XIV. Հոդվածներ, Նամակներ, Հուշեր, Երևան, 1987, 668 էջ։
Վարդանանք, Երևան, 1987, 1004 էջ։
Քաջ Նազար, Բուդապեշտ, 1997, 189 էջ։
Պատմվածքներ և պիեսներ, Երևան, 2003, 232 էջ։
Ընտրանի, Երևան, 2012, 512 էջ։
Վարդանանք, գիրք 1, Երևան, 2012, 408 էջ։
Վարդանանք, գիրք 2, Երևան, 2012, 512 էջ։
Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 236 էջ[6]։
Գոգոլ Նիկոլայ։ Երկերի ժողովածու վեց հատորով։ Հատոր 5.- Երևան Հայպետհրատ, 1952.- 498 էջ։
Գոգոլ Նիկոլայ։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 748 էջ.- (Ռուս դասականների գրադարան)։
Գոգոլ Նիկոլայ։ Մեռած հոգիներ /Թարգմ.՝ Դ. Դեմիրճյան, Ս. Փալանջյան.- Երևան։ Հայաստան, 1950.- 476 էջ։
Դեմիրճյան Դերենիկ։ Երկերի ժողովածու տասնչորս հատորով։ Հատոր 1.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1976.- 491 էջ.- Բովանդ-ից՝ Թարգմանություններ։
Կարդա և արտասանիր։ Ընթերցանութեան և արտասանութեան նյութեր ակումբների, խրճիթ-ընթերցարանների և կարմիր անկյունների համար։ Ժողովածու.- Երևան։ Պետհրատ, 1930.- 294 էջ։
Կարմիր արև։ Չորրորդ տարի /Կազմ.՝ Սուրխաթյան.- Երևան։ Լուսժողկոմատի տպարան Լենինականում, 1923.- 181, 2 չհ. էջ։
Կարմիր արև։ Յոթերորդ տարի /Կազմ.՝ Սուրխաթյան.- Երևան։ Պետհրատի չորրորդ տպարան Լենինականում, 1926.- 442 էջ։
Հերթի օյինները.- Երևան։ Հայպոլիգրաֆի տպարան, 1930.- 18 էջ.- (Բանվորական գրադարան)։
Մոպասան Գի դը։ Ընտիր երկեր.- Երևան։ Հայպոլիգրաֆհրատի N 1 տպարան, 1950.- 691 էջ.- Բովանդ-ից՝ Միայնություն։
Մոպասան Գյուի դը։ Ընտիր պատմվածքներ /Թարգմ.՝ Դ. Դեմիրճյան, Ստ. Զորյան, Ալ. Ծատուրյան, Ա.Կոթիկյան.- Երևան։ Պետհրատ, 1935.- XI, 218, 1 չհ. էջ.- (Պետհրատի էժանագին գրադարան, N 75-78):
Տիգրան Հախումյան, Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, Հայպետհրատ, 1958, 138 էջ։
Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 170 էջ։
Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, «Գիտելիք», 1957, 39 էջ։
Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 513 էջ։
Սուրեն Աղաբաբյան, Դերենիկ Դեմիրճյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Գիտելիք», 1977, 58 էջ։
Դերենիկ Դեմիրճյան։ Մատենագիտություն, Ե., 1957։
Դերենիկ Դեմիրճյան։ Տարեգրություն։ Մատենագիտություն, Ե., 1977։
Թամրազյան Հ., Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1977։
Հունանյան Ա., Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Ե., 1988։
Մադոյան Գ., Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1986։
Մկրտչյան Վ., Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1987։
Նալբանդյան Վ., Վարդանանց պատերազմը և Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», Ե., 1955։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Демирчян Дереник Карапетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Գևորգ Մադոյան (1979 թ.). «Դերենիկ Դեմիրճյան». Սովետական Հայաստան. Թիվ 3: Էջ 24, 25.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Դերենիկ Դեմիրճյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
Ստեղծագործությունների տեքստ | Հայ մատենագրութեան թուանշային գրադարան |
---|---|
Թեմատիկ կայքեր | ՀՀ ԳԱԱ · Հանրային ռադիոյի արխիվ · Internet Movie Database · hush.am · Find A Grave |
Բառարաններ և հանրագիտարաններ | Արմենիապեդիա · Հայազգ · Լարուսի |
Չափորոշչային վերահսկողությունՀԳՀԳ: 326, 30742 · BIBSYS: 4011396 · BNE: XX1679415 · BNF: 15618257j · GND: 121380513 · ISNI: 0000000110265166 · LCCN: n85007656 · NKC: js20211135275 · NLP: a0000001652864 · NTA: 070432589 · NUKAT: n2004050341 · SUDOC: 059620781 · VIAF: 49549145 · WorldCat VIAF: 49549145 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 340)։