Դվին (original) (raw)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվին (այլ կիրառումներ)

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Դվին քաղաքի քարտեզը

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն։ Դվինի բազմազգ բնակչությունը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ։

Հայաստանի մայրաքաղաքները

Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները։ Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների համար նախատեսված ընդարձակ հրապարակ։ Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել ջրափոսով պաշտպանված կրկնակի պարիսպ-խրամով, որն արտաքին կողմից ուներ 30-70 մ լայնություն և 5-6 մ խորություն։ Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունով։ Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են։

Կաթողիկոսական պալատը

Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի և այլն)։ Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ էր։ Կառուցվել են գեղեցիկ, քարաշեն շենքեր։ Դրանցից նշանավորը Արշակունի թագավորների պալատն էր (IV դար), որից պահպանվել է արքայական գահասրահի (272 քառակուսի մետր մակերեսով) ավերակները։ Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արևելյանից արևմտյան ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզրայինների կրկնակի լայնքն է ունեցել։ Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դարի 2-րդ կեսին կառուցված կաթողիկոսի պալատական դահլիճը, որտեղ տեղում պահպանվել են սյունախարիսխներն ու արմավենազարդ խոյակներից մեկը։ Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված Մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին՝ ավերվել։

Կենտրոնական թաղն ունեցել է նաև փոքր միանավ տաճար և կաթողիկոսին պատկանող այլ շինություններ (հավանաբար՝ թանգարան, մատենադարան, ճեմարան, դիվանատուն, գանձատուն և այլն), որոնց ավերակները այսօր դժվար է իրարից տարբերել։ Դվինի ճարտարապետական նշանավոր շինություններից է եղել գլխավոր շուկան՝ ներքին երեք փողոցով ու վեց շարք իջևան-խանութներով։ Այն կառուցվել է քար ու կրով, զարդարվել բազմաթիվ սյունաշարերով։ Այն ավերվել է երկրաշարժից 893 թ., ապա վերակառուցվել թրծած քառակուսի աղյուսներով։ Առավել հզոր կառույց էր միջնաբերդը՝ չորս հսկայական աշտարակներով, գեղեցիկ դռներով և բազմաթիվ բուրգերով, որոնք միմյանց հետ կապված են եղել երկշար պարսպապատով։ Քաղաքի բոլոր թաղերին շրջակա լեռներից կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել։ Բնակելի տներն ունեցել են բրգաձև երդիկներ, տների մեջ փորվել են հորեր (մի մասը սենյակների կենտրոնում)՝ խոնավությունը ներծծելու կամ իբրև սառնարան՝ խմելու ջուր և մթերք պահպանելու համար։ Եղել են նաև նեղ անցքով հորեր՝ վիշապներ, որոնք խորքում լայնանում էին։ Սրանք ծառայում են որպես իրերի թաքստոց կամ զնդան։

Տաճարի արևելյան կողմը

Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ այն դարձավ մի շատ ավելի ընդարձակ վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել Փոքր Ասիայի ու Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի, Միջագետքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Մարզպանության շրջանում զարգացել են արհեստներն ու առևտուրը։ Արհեստավորները միավորվել են արհեստակցական տարբեր կազմակերպություններում, կազմել առանձին թաղեր։

Ըստ Անանիա Շիրակացու «Մղոնաչափք»-ի՝ Դվինում կար վեց մայրուղիներ։ Դվինը առևտուր էր անում կովկասյան, փոքրասիական, Հարավային Ասիայի, Հարավային Ռուսաստանի, Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Բյուզանդիայի, Միջագետքի, միջինասիական և այլ երկրների հետ։ Հատկապես սերտ կապերի մեջ էր Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվում էր Տփխիս։ Սակայն Դվինի տնտեսական զարgացմանը մեծ վնաս են հասցրել արաբական արշավանքները. քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել։ VII դարի վերջերին, երբ Դվինը դարձել էր խալիֆայության [[Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբական հարկային ծանր քաղաքականության պատճառով դրությունն ավելի էր սրվել։ Դվինից հեռացված հայերի տեղերը զբաղեցնում են իսլամադավան ցեղերը, թուլանում են արհեստներն ու առևտուրը։ Սակայն Բագրատունիների իշխանության հաստատումից (862) և Հայաստանի անկախության վերահաստատումից (885) հետո Դվինը նորից վերելք ապրեց։

Միջնաբերդի ավերակները հարավային կողմից

Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում։ Սակայն XI դարի վերջին և XII դարի սկզբին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների ու վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես նաև օտարազգի ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ապստամբություններն ու ավերածությունները։ Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարների արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր։ Ինչպես արաբ մատենագիրներն են վկայում, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ ու գորգեր, ապակյա, հախճապակյա ու բրուտագործական առարկաներ, որդան կարմիր ներկ, մետաղագործական (երկաթե ու պղնձե) արտադրանք, արծաթե զարդեր։

Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1226), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր։

Խոյակ

Դվինում առաջին պեղումները կատարել է Ն. Մառը 1899 թվականին։ Պեղվել են մեծ եկեղեցու արտաքին պատերը, միանավ տաճարը և կաթողիկոսի պալատը։ Պեղվել են նաև միջնաբերդի քաղաքային շրջանի երեք շերտերը և նախաքաղաքային շրջանի հնագույն բնակավայրի մնացորդները, գրեթե ամբողջությամբ պեղվել է կենտրոնական թաղը, որտեղ եղել է Հայոց կաթողիկոսարանը իր երկու եկեղեցով, վեհարանով և օժանդակ շինություններով։ Քաղաքի հարավային թաղերից մեկում հայտնաբերվել է միջազգային առևտրի կենտրոնական վաճառանոցը։ Քաղաքի տարբեր մասերում բրուտի արհեստանոցից գտնվել են խոտանված առարկաների մեծ կույտեր, հեթանոսական դամբարանադաշտ՝ քարե արձանների ու քանդակների բեկորներով։ Պեղումների ժամանակ հայտնաբերված խարամի զանգվածները վկայում են այն մասին, որ Դվինն ունեցել է նաև երկաթի ձուլարան, որտեղ պատրաստել են զենքեր (նետասլաքներ, նիզակներ, տեգեր, դաշույններ, սրեր), մեծ թվով տնտեսական և շինարարական երկաթե իրեր (շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողովակներ)։ Դվինում զարգացած արհեստներից էր պղնձագործությունը։ Գտնվել են տարբեր չափսերի կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, զարդագամեր (գրեթե բոլորն էլ՝ փորագիր նախշերով, կենդանակերպ ոտներով ու բռնակներով), զարդեր (ապարանջաններ, ուլունքներ)։

Արձանագրությամբ քարի բեկոր

Քաղաքատեղին բազմիցս ուսումնասիրվել և պեղվել է։

Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ։ Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Դվինում խիստ զարգացած էին ոսկերչությունն ու արծաթագործությունը։ Գտնվել են շղթայաձև մանյակներ, օձագլուխ ապարանջաններ, կրծքախաչեր, արծաթյա գոտիներ, գդալ, մատանիներ, ականջօղեր։ Արծաթե իրերի մեծ մասը արտահանվել է տարբեր երկրներ։ Շինարարության մեջ և կենցաղում օգտագործվել են քարերի տարբեր տեսակներ՝ տեղական ավազաքար, շրջակա վայրերից բերված տուֆ, որձաքար, մարմար, գետաքար, չեչաքար, ջրաղացաքար։ Որձաքարից շինել են սանդեր, երկանքներ, ռմբաքար։ Դվինից օտար երկրներ է արտահանվել կարծր քարի մի տեսակ, որով փորագրություններ են կատարել կնքաքարերի (գեմմաներ) վրա։ Գտնվել են նաև ոսկրից պատրաստված իրեր՝ սրինգ, նարդու քարեր, կահույքի բռնակներ։ Դվինում բարձր մակարդակի էր հասել կավագործությունը։ Կավից պատրաստվել են տնային գործածության տարբեր անոթներ։ Գտնվել են բազմաթիվ մեծ ու փոքր կարասներ, հաճախ՝ նաև կարմրաներկ արտաքինով ու զարդագոտիներով, երբեմն՝ հայերեն փոքրիկ արձանագրություններով։ Մեծ կարասների տարողությունը հասնում է մինչև 1000 լ։

Կենդանակերպ զարդաքանդակներով քարի բեկոր

Տարածված են եղել նաև ջնարակած կավանոթները (ափսեները, սկահակները, գավերը)։ Հախճապակե իրերը, որոնց արտադրությունը Դվինում զարգացել է IX-XIII դդ., համարվել են աշխարհում լավագույններից։ Նույն ժամանակահատվածում արագ զարգացել է նաև ապակեգործությունը։ Պատրաստվել են սրվակներ, շշեր, սափորներ, թասեր, գավաթներ, պնակներ, զարդեր, ալքիմիկոսների փորձանոթներ, լուսամուտի հարթ ապակիներ։ Դվինի բնակիչները ծանոթ են եղել նաև ապակի գունավորելու արհեստին։ Հաճախ գունավորել են ապակին, երբեմն ավելացրել վերադիր զարդանախշեր ու փորագրել։ Դեռևս հնագույն ժամանակներից Դվինում զարգացած է եղել քանդակագործությունը։ Քանդակազարդվել են բնակելի տների մուտքերի ճակատները, շքամուտքերը, պատերի ակնառու մասերը, V-VII դդ՝ մենասյուները, որոնք ծառայել են իբրև գերեզմանական կոթողներ։ Սրանց խոյակների վրա քանդակվել են Տիրամայրը, սրբեր, այգեկութի, որսի տեսարաններ։ Դվինի նախահայկական շերտում հայտնաբերված պաշտամունքային երևելի կարասներից մեկի վրա պատկերված են լեռներ ու աստղազարդ երկինք, արևի սիմվոլներ, որսի տարբեր կենդանիներ, նետ ու աղեղով զինված հեծյալ որսորդներ և վերջապես անտառի ոգի կամ որսի աստվածության կերպար։ Հայ ժողովրդական մտածողության մեջ պահպանված այս պատկերացումները անկասկած գալիս են ուշ բրոնզե դարի երբեմնի շքեղ հավատալիքներից, պաշտամունքից, հարուստ ծիսական արարողություններից։

Հնավայրի մասին հրատարակվել են մի շարք գիտական ուսումնասիրություններ[1]։

Դվինի համայնապատկեր

Դվինի համայնապատկեր

  1. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արտաշատ քաղաքատեղի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
դքխՀայաստանի պատմական մայրաքաղաքներ
Տուշպա մ.թ.ա. 825 - մ.թ.ա. 331 · Արմավիր մ.թ.ա. 331 - մ.թ.ա. 220 · Երվանդաշատ մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 160 · Արտաշատ մ.թ.ա. 160 -մ.թ.ա. 77, մ.թ.ա. 69 - մ.թ. 120 · Տիգրանակերտ մ.թ.ա. 77 - մ.թ.ա. 55 · Վաղարշապատ մ.թ. 120 - 336 · Դվին 336 - 885 · Բագարան 885 - 890 · Շիրակավան 890 - 928 · Կարս 928 - 961 · Անի 961 - 1045 · Երևան 1918 - ներկա
դքխՀայաստանի պատմական քաղաքներ
ԱդամակերտԱլաշկերտԱկնԱմասիաԱնիԱրաբկիրԱրդահանԱրդվինԱրծկեԱրծնԱրղանա-ՄադենԱրճեշԱրմավիրԱրշակավանԱրշամաշատԱրտամետԱրտանուջԱրտաշատԲաբերդԲագարանԲալուԲայազետԲերկրիԲիթլիսԳյումուշխանաԴիադինԴիարբեքիրԴիլման • Դվին • ԵրազգավորսԵրզնկաԵրվանդաշատԶարեհավանԶարիշատԻգդիրԽարբերդԽլաթԽնուսԽոզաթԽոյԿաղզվանԿամախԿապան ՄադենԿարաքիլիսաԿարկաթիոկերտԿարինԿարսՀազրուՀասանկալաՃապաղջուրՄալաթիաՄակուՄամախաթունՄանազկերտՄեծկերտՄոկսՄուշՇապին ԳարահիսարՇատախՈստանՉմշկածագՋերմուկՍալմաստՍարիղամիշՍեբաստիաՍպերՍղերդՎաղարշապատՎաղարշավանՎանՏևրիկՏիգրանակերտՓերիՈւրմիաՔղիՕլթի
Պորտալ:Հայաստան
դքխՀայկական հնագույն, միջնադարյան և պատմական եկեղեցիներ և վանքեր
Հայաստան Աղջոց վանքԱխթալայի վանքԿիրանցի Առաքելոց վանքԱրենիի Սուրբ Աստվածածին եկեղեցիԱրտավազիկ եկեղեցիԱրուճի եկեղեցիԱրշակունիների դամբարանԲղենո-ՆորավանքԲյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցիԴդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի • Դվին • Էջմիածնի Մայր ՏաճարԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցիՍուրբ Գայանե եկեղեցիԳեղարդի վանքԶորավանի Զորավոր եկեղեցիԳլաձորի համալսարանԳնդեվանքԳոշավանքՀաղարծնի վանքՀաղպատավանքՀառիճավանքՀավուց Թառի վանք ՀայրավանքՀնեվանքՀոռոմայրՀովհաննավանքՍուրբ Հռիփսիմեի եկեղեցիՋուխտակ վանքԿարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցիԿարմրավորԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցիԿաթողիկեՍուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցիԿեչառիսի վանական համալիրԽոր ՎիրապԿիրանց վանքՔոբայրի վանքԿոթավանքԼմբատավանքՄակարավանքՄաքենյաց վանքՄաքրավանքՄարմաշենի վանքՄաշտոց Հայրապետ եկեղեցիՄաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցիՄաթոսավանքՄշկավանքՆեղուցի վանքՆոր ՎարագավանքՆորատուսի գերեզմանատունՆորավանքՕձունի տաճարՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցիՊեմզաշենի եկեղեցիՊտղնիի տաճարՍաղմոսավանքԵրևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիՄուղնու Սուրբ Գևորգ եկեղեցիՍամսոնավանքՍանահինի վանական համալիրՍևանավանքՍուրբ Շողակաթ եկեղեցիՍպիտակավորՍպիտակավոր վանքԷջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիԵրևանի Սուրբ Հակոբ եկեղեցիԱշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցիԹալինի Կաթողիկե եկեղեցիԹանահատի վանքԱյգեշատի Թարգմանչաց վանքՏաթևի վանքՏաթևի Մեծ ԱնապատՏեղերի վանքՑաղաց քարԾիրանավոր եկեղեցիԾովինարի Սուրբ Սարգիս եկեղեցիՈւշիի Սուրբ Սարգիս վանքՎահանավանքՎահրամաշեն եկեղեցիՎանեվանի վանքՈրոտնավանքՈսկեպարի Սուրբ Հովհաննես եկեղեցիՈսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցիԵղիպատրուշ եկեղեցիԵղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցիԵրերույքի տաճարԵրևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիԶվարթնոցի տաճարՍուրբ Անդրեի վանք
Արցախի Հանրապետություն Ամարասի վանքԴադիվանքԳանձասարԳտչավանքԽաթրավանքՀակոբավանքԿատարո վանքԾիծեռնավանքԵղիշե առաքյալի վանքԵրից ՄանկանցՎանքասարի եկեղեցի
Ադրբեջան Գագա Սուրբ Սարգիս վանքԽաչակապի Թարգմանչաց վանքԱդրբեջանի հայկական եկեղեցիների ցանկ
Կիպրոս Մակարավանք (Կիպրոս)Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք
Վրաստան Թբիլիսիի հայոց վանքԲեթղեհեմի Սուրբ Աստվածածին եկեղեցիՃուղուրեթի Սուրբ Աստվածածին եկեղեցիԷջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցիԹբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցիԹբիլիսիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիՋիգրաշեն ԱվետյացԿամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցիԹբիլիսիի Սուրբ Կարապետ եկեղեցիՔարափի Սուրբ Գևորգ եկեղեցիՇամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցիԽոջիվանքի գերեզմանատունԾիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիԹբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցիՆորաշեն եկեղեցիԹբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցիԹբիլիսիի Սուրբ Սարգիս եկեղեցիԿուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցիԶրկինյանց Սուրբ Գևորգ եկեղեցի
Իրան Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքՍուրբ Թադևոսի վանքԴարաշամբի Սուրբ Աստվածածին եկեղեցիԹավրիզի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիՉուպանի մատուռՀաֆթվանի Սուրբ Գևորգ եկեղեցիԾոր ԾորՍառնայի սուրբ Աստվածածին եկեղեցիՆոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքՍպահանի Սուրբ Բեթղեհեմ եկեղեցիՆոր Ջուղայի Սուրբ Աստվածածին եկեղեցիՍպահանի Սուրբ Գևորգ եկեղեցի
Երուսաղեմ, Իսրայել և Պաղեստին Երուսաղեմի հայկական թաղամասՍուրբ Հակոբյանց վանքՍուրբ Թորոս եկեղեցիԵրուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցիՅաֆֆայի Սուրբ Նիկողայոս վանք
Ռուսաստան Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցիՂրիմի Սուրբ Խաչ վանք
Թուրքիա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիԱնիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցիՄշո Սուրբ Առաքելոց վանքԱրաբկիրի Սուրբ Աստվածածին վանքԱռտեր կղզիՀոռոմոսԿարմրավանքԿարսի Սուրբ Առաքելոց եկեղեցիԽծկոնք վանքԿտուց անապատԼիմ կղզի •Տրապիզոնի Ամենափրկիչ վանքՄրենի տաճարԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցիՁորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցիՆարեկավանքՍուրբ Բարդուղիմեոսի վանքՍեբաստիայի Սուրբ Նշան վանքՍամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցիԱկոռի Սուրբ Հակոբ վանքՄշո Սուրբ Կարապետի վանքԳոմքի Սուրբ Գևորգ վանքՄշո Սուրբ Մարինե եկեղեցիՏեկորի տաճարՎարագավանքՎարզահան վանքԵրազգավորսի Սուրբ Ամենափրկիչ վանք
Ուկրաինա Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճար (Լվով)Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բերեժանի)Սուրբ Խաչ եկեղեցի (Լվով)Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Լուցկ)
Պորտալ:Հայաստան
դքխՅՈւՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգությունը Հայաստանում Հայաստան
Օբյեկտներ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներԳեղարդի վանքը և Վերին Ազատ հովիտը •Էջմիածնի Մայր Տաճար և Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ) և Զվարթնոցի ավերակներ
Թեկնածուներ Դվինի ավերակներ · Երերույքի տաճարի ավերակներ · Նորավանք և Ամաղու հովիտ · Տաթևի վանք և Տաթևի Անապատ և Որոտան հովիտ
Պորտալ:Հայաստան
Վիիքպահեստ Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դվին կատեգորիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 444