ԱՄՆ-ի զինանշանը Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնակցային սահմանադրական հանրապետություն է՝ բաղկացած 50 նահանգներից։ Երկիրը մեծ մասամբ գտնվում է արևմտյան կիսագնդում։ 48 նահանգները գտնվում են Կանադայից հարավից, Ալյասկան գտնվում է Կանադայի հյուսիս-արևմուտքում, իսկ Հավայան կղզիները գտնվում են Խաղաղ օվկիանոսում։Ամերիկան 9,6 միլիոն կմ² տարածք՝ ավելի քան 300 միլիոնանոց բնակչությամբ։ Այն աշխարհում 3-րդ կամ 4-րդ ամենամեծ երկիրն է իր տարածքով։ Աշխարհի 4 կողմերից եկած զանանզան ազգեր ապրում են այստեղ և դարձնում այն մի բազմազգ պետություն։ Նաև ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։ (մանրամասն...)
Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիան (ԼԱԱԼ) (անգլերեն՝ Los Alamos National Laboratory կամ LANL) ազգային գիտնական կենտրոն է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում: Նրա նախկին անվանումներից են եղել Վայր Վայ (Site Y), Լոս Ալամոս Լաբորատորիա (Los Alamos Laboratory), և Լոս Ալամոսի Գիտական Լաբորատորիա (Los Alamos Scientific Laboratory): Լաբորատորիան աշխարհի ամենամեծ գիտական և տեխնոլոգիայի հաստատություններից է, որ բազմակարգ ուսումնասիրություն է վարում ազգային անվտանգության, տիեզերքի, նորացող էներգիայի, բժշկության, նանոտեխնոլոգիայի, և գերհաշվարկման բնագավառներում:Լաբորատորիան ամենամեծ հիմնարկություն և ամենամեծ գործատուն է հյուսիսային Նյու Մեքսիկոյում, մոտավորապես 12,500 աշխատողնենրով գումարած մոտ 3,300 կապալառու անձնակազմով: Ավելին, մոտ 120 Ամերիկայի Միացյալ Նահանգների Էներգիայի նախարարության ծառայողներ կամ լաբորատորիայում: Լաբորատորիայի տեխնիկական աշխատողների մոտավորապես մեկ երրորդը ֆիզիկոսներ են, մեկ չորրորդ ճարտարագետներ, մեկ վեցերրորդը քիմիկոսներ և նյութերի գիտնականներ, և մյուսները աշխատում են մաթեմատիկայում և հաշվողական գիտությունում, կենսաբանությունում, երկրագիտությունում, և ուրիշ բնագավառներում: Պրոֆեցիոնալ գիտնականները և ուսանողները նաև այցելում են լաբորատորիան նրա գիտական նախագծերում մասնակցելու համար: Աշխատողները նաև համագործակցում են համալսարանների և արդյունաբերության հետ թե հիմնական և թե կիրառական հետազոտության մեջ՝ ապագայի համար ռեսուրսներ զարգացնելու համար: Լաբորատորիայի տարեկան բյուջեն 2.2 բիլիոնդոլար է: (մանրաման...)
Բարաք Օբաման Բարաք Հուսեյն Օբամա II (անգ՝ Barack Hussein Obama, ծ. օգոստոսի 4, 1961) 44-րդ և ընթացիկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա առաջին սևամորթԱՄՆ-ի նախագահն է։ Օբաման կրտսեր Միացյալ Նահանգների սենատորն էր Իլինոյսից հունվարի 2005-ից նոյեմբեր 2008, երբ հրաժարվել է իր պաշտոնից իր նախագահ ընտրությունից ետք։Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է որ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։ Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը որ նախագահել է _Harvard Law Review_-ին՝ Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և աշխատել է որպես քաղաքացիական իրավունքների դատախազ առաջ որ աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004 թթ.։ Օբամա ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նա առաջին փորձը դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ ձախողվել է 2000 թ.-ին։ Այս դեպքից հետո, Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատի համար հունվարի 2003-ում և ընտրվել է սենատում նոյեմբերի 2004 թ.-ին, շահելով քվեների 70 տոկոսը։ (մանրամասն...)
Մետրոպոլիտեն օպերայի նոր շենքը Լինքոկլնի կենտրոնում Մետրոպոլիտեն օպերա (անգլ.՝ Metropolitan Opera) - Առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում ։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։ Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ բացվել է 1883 թվականին Շարլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլ.՝ Metropolitan Opera House company) բաժնետիրական ընկերության միջոցներով։Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին։ Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շարլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։ (մանրամասն...)