Վերոնա (գավառ) (original) (raw)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերոնա
Դրոշ Զինանշան
Երկիր Իտալիա Իտալիա
Կարգավիճակ Իտալիայի պրովինցիաներ
Մտնում է Վենետո
Վարչկենտրոն Վերոնա
Օրենսդրական մարմին Provincial Council of Verona?
Տարածք 3121 կմ²
Սահմանակցում է Տրենտո, Վիչենցա, Պադովա, Ռովիգո, Մանտուա և Բրեշիա
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդ IT-VR
Հեռախոսային կոդ 045 և 0442
Փոստային ինդեքսներ 37121–37142 և 37010–37069
Ավտոմոբիլային կոդ VR
web.provincia.vr.it
Վերոնա Վիքիպահեստում

Վերոնա (իտալ.՝ Provincia di Verona), գավառ Իտալիայի Վենետո մարզում։ Գարդա լճի արևելյան ափը հարում է պրովինցիային[1]։ Գավառի մայրաքաղաքը Վերոնան է։ Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։ Վերոնան հյուսիսից սահմանակից է իտալական Տիրոլին, իսկ արևելքից Վիչենցային և Պադովային։ Հարավում սահմանակից է Ռովիգո և Մանտուա գավառներին, իսկ արևմուտքում՝ Գարդա լճին։ Վերոնայի երկարությունը հյուսիսից հարավ 50 մղոն է, իսկ արևելքից արևմուտք՝ 25 մղոն[3]։

Վերոնան զբաղեցնում է 3109 քառ․կմ և ունի 0,9 միլիոն բնակչություն։ Այն ունի 98 կոմունաներ։ Նշանակալից են Բովոլոնե, Բոնավիգո, Բուսոլենգո, Չերեա, Իզոլա դելա Սկալա, Լենյագո, Նեգրար, Պեսկիերա դել Գարդա, Սան Բոնիֆաչո, Սան Ջովաննի Լուպատոտո, Սան Մարտինո Բուոն Ալբերգո, Սոավե, Սոնա, Վալեջո սուլ Մինչո, Վիլաֆրանկա դի Վերոնա կոմունաները[4]։ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության դեպքերը կատարվում են Վերոնայում։ «Վերոնացի երկու ազնվական» պիեսի որոշ տեսարաններ ևս նկարագրվում են Վերոնայում։ Այն վիլլան, որտեղ «ապրել» է Ջուլիետան, մեծ մասսայականություն է վայելում այցելուների շրջանում։ Վերոնան ամեն տարի իրեն է ձգում մեծ թվով զբոսաշրջիկների։ Բազմաթիվ ամրոցները, աշտարակները, կացարանները, վանքերը, սրբավայրերն ու հին ռոմանական եկեղեցական օջախներն ունեն պատմական կարևոր նշանակություն։ Տարածքային զբոսայգին գտնվում է Լեսինիայում։ Վալպոլիչելան հայտնի է իր գինիներով, որոնք պատրաստվում են տեղական տեխնիկայով։ Եվրոպայում ամենախոշոր բնական կամուրջը՝ Պոնտե դի Վեժան, տեղակայված է մարզի տարածքում։ Գավառի հյուսիսային մասը հիմնականում լեռնային է։ Կիրճերով անցնում են մի քանի գետեր։ Դրանցից են Տարտարոն, Կասլագնարոն և Ադիջեն[3]։

  1. Marisa Fabris (2011). Verona, Vicenza, Lake Garda & the Veneto. Hunter Publishing, Inc. էջ 59. ISBN 978-1-58843-846-1.
  2. «Verona, Veneto». Italia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 The Penny Cyclopaedia of the Society for the Diffusion of Useful Knowledge. 1843. էջ 268.
  4. «Banca Dati Provincia Verona» (Italian). Unione delle Province d‘Italia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.{{[cite web](/wiki/%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:Cite%5Fweb "Կաղապար:Cite web")}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
դքխԻտալիա Իտալիայի վարչական բաժանում
Աբրուցո մարզ Լ'ԱքվիլաԿիետիՊեսկարաՏերամո Իտալիայի զինանշանը
Ապուլիա մարզ ԲարիԲարլետա-Անդրիա-ՏրանիԲրինդիզիԼեչեՏարանտոՖոջա
Բազիլիկատա մարզ ՄատերաՊոտենցա
Էմիլիա Ռոմանիա մարզ ԲոլոնյաՄոդենաՊարմաՊիաչենցաՌավեննաՌեջիո ԷմիլիաՌիմինիՖերերաՖորլի Չեզանա
Լացիո մարզ ԼատինաՀռոմՌիետիՎիտերբոՖրոզինոնե
Լիգուրիա մարզ ԻմպերիաՋենովաՍավոնաՍպեցիա
Լոմբարդիա մարզ ԲերգամոԲրեշիաԼեքոԼոդիԿոմոԿրեմոնաՄանտուաՄիլանՄոնցա և ԲրիանցաՊավիաՍոնդրիոՎարեզե
Կալաբրիա մարզ ԿատանձարոԿոզենցաԿրոտոնեՌեջիո ԿալաբրիաՎիբո Վալենտիա
Կամպանիա մարզ ԱվելինոԲենևենտոԿազերտաՆեապոլՍալեռնո
Մարկե մարզ ԱնկոնաԱսկոլի ՊիչենոՄաչերատաՊեզարո է ՈւրբինոՖերմո
Մոլիզե մարզ ԻզերնիաԿամպոբասո
Պիեմոնտ մարզ ԱլեսանդրիաԱստիԲիելլաԹուրինԿունեոՆովարաՎերբանիո-Կուզիո-ՕսոլաՎերչելլի
Սարդինիա մարզ ԿալիարիԿարբոնիա-ԻգլեզիասՄեդիո ԿամպիդանոՆուորոՍասսարիՕլիաստրաՕրիստանո
Սիցիլիա մարզ ԱգրիջենտոԷննաԿալտանիսետաԿատանիաՄեսսինաՊալերմոՌագուզաՍիրակուզաՏրապանի
Վալլե դ'Աոստա մարզ Աոստա
Վենետո մարզ ԲելունոՊադովաՌովիգոՎենետիկ • Վերոնա • ՎիչենցաՏրևիզո
Տոսկանա մարզ ԱրեցոԳրոսետոԼիվոռնոԼուկաՄասսա-ԿարարաՊիզաՊիստոիաՊրատոՍիենաՖլորենցիա
Տրենտինո Ալտո Ադիջե մարզ ԲոլցանոՏրենտո
Ումբրիա մարզ ՊերուջաՏեռնի
Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզ ԳորիցիաՊորդենոնեՏրիեստՈւդինե
Պորտալ:Իտալիա
⛭ Թեմատիկ կայքեր GeoNames
Բառարաններ և հանրագիտարաններ Բրոքհաուսի և Եփրոնի · Բրոքհաուսի և Եփրոնի փոքր · Հրեական Բրոքհաուսի և Եփրոնի · Մեծ կատալոնական · Սիտինի ռազմական
Չափորոշչային վերահսկողությունBNE: XX459294 · BNF: 11946386h · GND: 4063111-4 · LCCN: n80065887 · NKC: ge663878 · SUDOC: 028725263 · VIAF: 131931746 · WorldCat VIAF: 131931746