Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/90 — Վիքիդարան (original) (raw)
հրաժարվեց թագավորելուց: Հռոմից դըժ– գոհ հայ ավագանին մ. թ. մոտ 6 թ. վե– րըսաին գահին նստեցրեց է–ին, որը, սա– կայն, մ. թ. 11-ին գահազրկվեց: է–ի և Տիգրան Դ–ի անունով պահպանվել են պղնձե դրամներ, մեկի վրա դրոշմված է է–ի պատկերը (առանց թագի), «էրսսոո, Տիգրան արքայի քույրը» հունարեն մա– կագրությամբ:
ԷՐԱՏՈՍԹԵՆԵՍ, էրաաոսթենես Կիրենացի (’EpatoaOevr)^ xvpnva- to£, մ. թ. ա. մոտ 276–194), հույն գիտնական: Կրթությունն ստացել է Ալեք– սանդրի այում և Աթենքում: Ղեկավարել է Ալեքսանդրիայի գրադարանը (Կալլիմա– քոսի մահից հետո): Զբաղվել է մաթեմա– տիկայով (տվել է պարզ թվերը որոշելու եղանակ, որը հայտնի է «էրատոսթենեսի մաղ» անվամբ), բանասիրությամբ, փի– լիսոփայությամբ («Պլատոնիկ» երկխոսու– թյուն), ժամանակագրությամբ, երաժըշ– տությամբ: Աստղագիտական աշխատանք– ներում նկարագրել է համաստեղություն– ները՝ համապատասխան առասպելնե– րով: Առաջինն է չափել Երկրի միջօրեա– կանի երկարությունը: է–ի գործերից մեզ հասել են միայն պատառիկներ:
ԷՐԲԻՈՒՍ1 (լատ. Erbium), Er, պարբերա– կան համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթանիդ է, կարգահամարը՝ 68, ատոմական զանգվածը՝ 167,26, խտու– թյունը՝ 9050 կգ/մ3, հալման ջերմաստի– ճանը՝ 1497°C, եռմանը՝ 2900°C: է. f-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թա– ղանթի կառուցվածքը՝ 4f1262s: Ունի 6 կա– յուն իզոտոպ, արհեստական իզոտոպ– ներից արժեքավոր է Er169 (Ty2=9,4 օր): է. կազմում է երկրակեղեի 3,310՜4%-ը (ըստ զանգվածի): Հայտնաբերել է շվեդ գիտնական Կ. Մոսանդերը 1843-ին: է. սպիտակ–արծաթավուն, փափուկ մե– տաղ է, միացություններում՝ եռարժեք: Քիմիապես ակտիվ տարր է՝ վերականգնիչ հատկություններով: է. միացություններ է xuiiMi^uiyuiiLU աՇ}սաՕՆր, թթվաՕՆի, UiqnUlJl, շրածնի ն այլ տարրերի հեա: Տաք ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին, հիմ– քերի հետ չի փոխազդում: Օգտագործվում է որպես կատալիզատոր, իսկ նրա միա– ցությունները՝ ներկերի, դեղանյութերի և ապակու արտադրության մեջ: ԷՐԳ (<հուն. epyov –աշխատանք), աշ– խատանքի և էներգիայի չափման միավոր միավորների CGS համակարգում: 1 է. հավասար է 1 սմ ճանապարհի վրա f դն ուժի կատարած աշխատանքին, եթե ուժի և դրա կիրառման կետի տեղափոխության ուղղությունները համընկնում են: Նշա– նակվում է Էրգ. չափայնությունը՝ [Էրգ] = = սմ2 • գ • վրկ՜2: Աշխատանքի և էներ– գիայի մյուս միավորների հետ է. կապված է 1 է. = 10–7 2= 1,02-10–8 կԳւէ = 2,39X X10՜8 կաչ = 6,25 * 1011 Էվ առնչություննե– րով: ԷՐԳ, ավազային զանգվածների արաբա– կան անվանումը Հյուսիսային Աֆրիկայի անապատներում:
ԷՐԳՈՆՈՄԻԿԱ (<հուն. §pyov –աշխա– տանք, vojioq –. օրենք), աշխատանքի պայմաններ ստեղծող, նրա պրոցեսներն ուսումնասիրող, այն մարդու ֆիզիոլո– գիական և հոգեբանական հնարավորու– թյուններին հարմարեցնող դիսցիպլին: «է.» տերմինն առավելապես տարածված է Եվրոպայում: ԱՄՆ–ում այն կոչվում է «մարդկային ինժեներիա»: Ծագել է տեխ– նիկայի, կենսաբանության, հոգեբանու– թյան և աշխատանքի կազմակերպման վե– րաբերյալ գիտության սահմանագծում: էրգոնոմիստները ձգտում են ստեղծել գործունեության մոդելավորման և ծրագը– րավորման տեսություն, «մարդ–մեքենա– միջավայր» ամբողջական օպտիմալ հա– մակարգ, որը կիբեռնետիկական է, և որի օղակներից մեկը՝ մարդը, իրագործում է ինֆորմացիայի ընկալման, մշակման ու արտադրման պրոցեսը կառավարելու ֆունկցիան: է. կոմպլեքսային, ընդհանուր գիտություն է: Նրա հիմնական բնագա– վառներն են. 1. մարդու ֆունկցիոնալ վիճակի և աշխատունակության վրա ֆի– զիկական միջավայրի ազդեցության հե– տազոտումը, 2. հոգեբանական ֆիզիո– լոգիա–հիգիենիկ և գեղագիտական պա– հանջների տեսակետից կառավարման տարբեր կետերի ու սարքերի ռացիոնալ ստեղծման սկզբունքների հաստատումը, 3. աշխատանքային տեղի ու պայմանների նախագծման պահանջների սահմանումը, 4. տարբեր տիպի ինդիկացիաների (տեսո– ղական, լսողական են) լավագույն բնու– թագրերի արդյունավետության սահմա– նումը: ժամանակակից տեխնիկայի, ավ– տոմատացման պայմաններում մարդն ար– տադրության պրոցեսին անմիջականորեն չի մասնակցում, որը հաճախ նվազեցնում է արտադրական համակարգերի հուսա– լիությունը. թույլ ազդանշաններ ընկալե– լու ճկուն տակտիկա հանդես բերելու, հիշողության այնպիսի առանձնահատ– կություններ ունի, որոնք մինչե հիմա չեն մոդելավորվել կիբեռնետիկական մեքե– նաներում: Մարդուն հատուկ է ինդուկ– տիվ մտածողության, ներըմբռնման (ին– տուիցիայի) և որոշումներ կայացնելու ունակություն: Չնայած մեքենաներն ունեն գորօողություտւէւրի, հակազդման մեծ արագություն, զուգահեռ գործողություն– ներ կատարելու կարողություն են, այնու– ամենայնիվ մարդը, որպես արտադրա– կան համակարգի օղակ, անվւոխարինելի Է: Էրգոնոմիկական հետազոտություննե– րի հիմնական նպատակը մարդու ուժերի և հնարավորությունների օպտիմալ օգտա– զործումն է: Հայկական ԱԱՀ–ում է–ի հարցերով զբաղվում է տեխնիկական էս– թետիկայի համամիութենական ԳՀԻ–ի հայկական մասնաճյուղի կոմպլեքսային հետազոտությունների բաժինը (Երեան): Տես նաև Աշխատանքի հիգիենա, Դիզայն: Ա. Նաչչաջյան
ԷՐԳՈՍՏԵՐԻՆ, C28H430H, պ ր n վ ի– տ ա մի ն D2, բուսական ծագում ունե– ցող ստերին: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ փո– խարկվում է ակտիվ, հակառախիտիկ նյութի՝ վիտամին D-ի: է. պարունակվում է սնկերում (հատկապես խմորասնկերում), երբեմն որոշ ջրիմուռներում ու բույսերում:
ԷՐԵԲՈՒՆԻ, ուրարտական քաղաք: Հիմ– նադրվել է մ. թ. ա. 782-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Lf-ի օրոք, այժմյան Երեանի հվ–արլ. մասի Նոր Արեշ և Վար– դաշեն թաղամասերի միջե վեր խոյացող Արին–րերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդ– ները: 1950-ին հայտնաբերվեց Արգիշտի Ա–ի սեպագիր արձանագրությունը քա– ղաքի հիմնադրման մասին, «խալդի աստ– ծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որ– դին, այս հոյակապ ամրոցը կառուցեց, անվանեց էրեբունի, Բիայնիլիի հզորու– թյան, թշնամիներին ի սարսափ: Արգիշ– տին ասում է՝ հողը ամայի էր, ձեռնար– կեցի այստեղ հզոր գործեր: խալդի աստ– ծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որ– դին, թագավոր է հզոր, թագավոր Բիայ– նիլիի, տերը Տուշպա քաղաքի»: Համա– նման մի արձանագրություն Արգիշտին թողել է նաև Տուշպայում (Վան), որից պարզվում է, որ նա խաթե և Ծուպանի երկրներից է. է վերաբնակեցրել 6600 գերի զինվոր: է. ուրարտական խոշոր ռազմա՜ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հս. սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի–էտոփնի ցեղախմբե– րի ներխուժման վտանգը կանխելու հա– մար: Մյուս կողմից Արարատյան հարթա– վայրը է–ի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտ., քաղ. ու մշակութային կենտ– րոնն էր: է–ի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտ., քաղ. և ռազմ, հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում: Քա– ղաքաշինական առումով է., ինչպես և ուրարտ. քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք: Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անա– ռիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը: Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ: է–ի եռան– կյունաձև հատակագծով միջնաբերդը կա– ռուցվել է Արին–բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպնե– րով, որոնք մուտքից աջ, հվ–արլ. հատ– վածում կազմում են երեք շարք և վարպե– տորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին: Բերդապարիսպների, ինչպես ե միջնաբերդի մյուս կառույցներում կի– րառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս: Երբեմնի 10–12 մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5–6 մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդ– հանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատված– ները, կառույցների նախնական ձեերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմ– նանկարները: Միջնաբերդն ունեցել է որոշակիորեն արտահայտված երեք հիմ– նական մասեր՝ պալատական, պաշտա– մունքային և տնտ.: է–ի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են: Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները: Այս կառույց– ները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապա– րակը, պալատի հզոր պատերով ու տա–