բարոյականություն — Վիքիբառարան (original) (raw)

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բա•րո•յա•կա•նութ•յուն

լատ․ moralls-բարոյական meres-բարքեր

Գոյական

  1. բարոյական ուսմունք, մարդու վարքագծի, վարվելակերպի, հասարակության մեջ իրեն պահելու նորմաների ամբողջությունը ◆ Կոմունիստական բարոյականության հիմքում դրված է կոմունիզմի ամրապնդման և ավարտման համար մղվող պայքարը։ Լենին
  2. բարոյական ընթացք, պարկեշտություն, լավ վարք ու բարք ◆ Կապիտալիզմի համար միայն շուկա է պետք, ոչ հայրենիք, ոչ բարոյականություն, ոչ սեր, ոչ մարդկություն։ (Ավետիք Իսահակյան) ◆ Պանի Զդանևիչը խստապահանջ բարոյականության տեր կին չէր Շահյանի կարծիքով։ (Նար-Դոս)
  3. մարդու բարոյական հատկանիշները
  4. նեղ իմաստով առաքինություն, ընտանեկան ու սեռական անպարսավելի վարքագիծ
  5. բարոյական նորմաներին համապատասխան լինելը
  6. (բրգ․) բարոյագիտության ուսումնասիրության առարկան․ հասարակական գիտակցության ձև, հասարակական հաստատություն, որը կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա
  7. (բրվք․) բարոյականությունը ակնկալվող վարքագծի վերաբերյալ սոցիալական նորմեր են
  8. բարոյագիտություն (մարդու վարքագծի, վարվելակերպի՝) հասարակության մեջ պահելու նորմերի ամբողջությունը
  9. առաքինություն, պարկեշտություն, բարոյասիրություն, առաքինասիրություն, ազնվաբարոյասիրություն, ազնվաբարոյություն, ազնվություն մարդու բարոյական հատկանիշները, ընտանեկան հավատամություն, բարոյական նորմերին համապատասխան լինելը

| Բաղադրյալ բառեր | | | --------------- | |

| Թարգմանություններ | | | ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | | | անգլերեն՝ գերմաներեն՝ դանիերեն՝ թուրքերեն՝ իսպաներեն՝ իտալերեն՝ հոլանդերեն՝ հունարեն՝ շվեդերեն՝ պորտուգալերեն՝ ռուսերեն՝ нравственность (ru) ‎(nravstvennostʹ), мораль (ru) ‎(moralʹ), этика (ru) ‎(etika) վրացերեն՝ ֆրանսերեն՝ | |