karmir_blur (original) (raw)
Դամբարան՝ Ստեփանակերտի բակերից մեկում
Ստեփանակերտում հելլենիստական դարաշրջանի դամբարան է հայտնաբերվել
21:30, 2 Մայիս, 2011
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ստեփանակերտի Մարիետա Շահինյան փողոցի 12 տան բնակիչ Յուրի Հայրապետյանը տան բակում ավտոտնակ կառուցելու նպատակով հողաշինարարական աշխատանքների ժամանակ այսօր պատահաբար հայտնաբերել է երկու հին կարասներ, որոնցից մեկի մեջ տղամարդու դիակ էր թաղված:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Յ. Հայրապետյանը, տեսնելով հին կարասները' իսկույն դադարեցրել է հողաշինարարական աշխատանքները եւ զանգահարել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչություն: Զանգից հետո, բացի ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանից, դեպքի վայր է ժամանել նաեւ Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, հնագետ Վարդգես Սաֆարյանը, ում նախաձեռնությամբ էլ իրականացվեցին պեղումները:
Պեղումները սկսելու պահին «Արմենպրես»-ի հետ զրույցում Վ. Սաֆարյանն ասաց, որ իր համար լուրը զարմանալի չէր, քանի որ տեղանքում արդեն հայտնաբերվել են հին դամբարաններ, որոնք կարասային թաղման օրինակներ էին:
Պեղումների ընթացքում, բացի մարդու ոսկորներից, հայտնաբերվել են նաեւ երկու եռաթեւ նետասլաքներ, ապակյա ուլունքներ, բրոնզե կոճակներ եւ ծիսական սափոր: Վ. Սաֆարյանի մեկնաբանմամբ' հայտնաբերված իրերը հուշում են, որ գործ ունենք հելլենիստական դարաշրջանի թաղման հետ: «Այն պատկանում է մոտավորապես մ.թ.ա. 2-րդից 1-ին դարերին, իսկ հայտնաբերված դիակի մոտ գտնված իրերից կարելի է եզրակացնել, որ մարդը զինվորական է եղել»,-ասաց Վ. Սաֆարյանը:
Ի դեպ, բոլոր նյութերը հայտնաբերվել են մի կարասում, մյուսը դատարկ էր:
Ինչպես նշեց ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետ Ս. Շահվերդյանը, դեպքը բացառիկ է նրանով, որ քաղաքացին արագ եւ օպերատիվ կերպով հայտնաբերված հնավայրի մասին տեղեկացրել է պատկան մարմիններին:
Նշենք նաեւ, որ այսօր արդեն ավարտվել են պեղումների աշխատանքները' տարածքի սեփականատիրոջը հնարավորություն տալով շարունակել իր գործը, իսկ հայտնաբերված իրերը ուղարկվել են Արցախի պատմաերկրագիտական թանգարան:
Սկզբնաղբյուր։ Հաղորդեց initiaty-ն։
Պեղումների արդյունքներից tert.am-ին հետաքրքրեց զուգարանը...
June 16th, 2010
«Էրեբունու» տարածքում պեղել են ուրարտական շրջանի սանհանգույց
15.06.10
Երեք տարի շարունակ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում հայ–ֆրանսիական համատեղ արշավախումբն իրականացնում է ուրարտական շրջանի քաղաքի պեղումներ։ Այսօրվա ասուլիսին հնագետներն ամփոփեցին կատարած աշխատանքների հերթական փուլի արդյունքները։
Ինչպես տեղեկացրեց ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամը, արշավախմբի նպատակն է առաջին հերթին մանրամասն ուսումնասիրել «Էրեբունի» համալիրը, քանի որ Խորհրդային ժամանակաշրջանում աշխատանքները կատարվել են հապճեպ ու մնացել անավարտ։ «Մեր նպատակն է վերսկսել պեղումները՝ օգտագործելով նոր մեթոդներ, որպեսզի ստանանք ստույգ տվյալներ», – ասաց նա։
Այսպես, արշավախումբը սկսել է պեղումները Խալդ աստծո տաճարի հարակից տարածքում։ Հնագետը տեղեկացրեց, որ հայտնաբերվել են փողոցներ, ջրատար խողովակի հետքեր, մեկ դուռ, որը փակ էր, իսկ այդ դռան կողքը՝ զոհարան։ Բացի դրանից, հայտնաբերվել է խորշ՝ այնտեղ տանող մի քանի աստիճաններով։
«Էրեբունին շատ գաղտնիքներ է պարունակում՝ ավելին, քան գիտենք այսօր», – նշեց նա։
Իր հերթին արշավախմբի հայկական կողմի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ հայտնաբերված գտածոները բացահայտում են այդ դարաշրջանի կենցը։ Այս առումով նա առանձնացրեց ջրատար խողովակաշարի հայտնաբերումը, որը տանում է դեպի «արևելյան սանհանգույց»։
Հավելենք, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են որմնանկարներ, խեցեգործության նմուշներ։
June 16th, 2010
Ամփոփվել են Էրեբունի միջնաբերդում կատարված պեղումները
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբն ամփոփել է Էրեբունի միջնաբերդում իրականացվող պեղումները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, կատարված պեղումները երեք գլխավոր խնդիր էին հետապնդում` հնագիտական պեղումներ, պեղումների ընթացքում խաթարված հատվածների տեղում վերականգնում եւ կրթական խնդրի լուծում, այսինքն` աշխատանքներին ե´ւ հայկական ե´ւ ֆրանսիական կողմից ուսանողների ներգրավում:
Դեռեւս 2008 թ.-ից է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գիտական եւ տեխնիկական համագործակցություն իրականացնում Ֆրանսիայի մասնագետների հետ` նպատակ ունենալով նպաստել հնավայրի գիտական ճանաչման ընդլայնմանը, հայտնաբերված եւ դեռեւս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությանը, հնավայրի հանրահռչակմանը, ինչպես նաեւ մշակութային այլ մտահղացումներին: «Մեր ֆրանսիական գործընկերների հետ փորձում ենք այնպես աշխատել, որ կարողանանք ընդհանրացնել Էրեբունի քաղաք-ամրոցի` մինչեւ 1960-ականների վերջն արված պեղումների արդյունքները: Այս պեղումները ցույց են տալիս, որ միջնաբերդի եւ’ ներքին, եւ’ մերձակա տարածքներում բավական մեծ աշխատանքներ կան անելու: 2008 թ. կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված կառույցների հետքերը ցույց են տալիս, որ միջնաբերդը հավանաբար մի փոքր այլ պաշտպանական պարիսպ կամ տարածք է զբաղեցրել:
Դրա պեղումները հետագայում թույլ կտան ավելի կոնկրետացնել այդ սահմանները»,-նշեց հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար հնագետ Աշոտ Փիլիպոսյանը: Իսկ հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմն ավելի շատ կենտրոնացել է Խալդ աստծո մոնումենտալ տաճարի պեղումների ուղղությամբ: «Խորհրդային տարիներին շատ հապճեպ են իրականացվել պեղումներ, որից հետո բարձիթողի է մնացել: Այսօր շատ հարցեր են առաջացել մեզ մոտ: Հատկապես շատ հետաքրքրական է Խալդ աստծո տաճարը, եւ մեր նպատակն է վերսկսել պեղումները, սակայն բոլորովին այլ մեթոդներով: Ամենակարեւորը այս պեղուներում ստույգ թվագրությունն է: Ակնհայտ է, որ քաղաքը ստեղծվել է ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից, բայց դրանից զատ ուրիշ կառույցներ էլ կան, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»,- ընդգծեց ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամը:
Ըստ Գ. Գյուրջյանի` այս պեղուների նշանակությունը հիմնականում այն է, որ հնավայրի հետ կապված բավական շատ ճշգրտումներ եղան: Թեեւ ուրարտագիտության մեջ ընդունված է Ուրարտուի տարածք համարել Վան քաղաքի շրջակայքը, այդուամենայնիվ, Էրեբունիի հզոր բերդապարիսպներով ամրացված միջնաբերդը փաստեց, որ Վանի շրջանից հետո Էրեբունին է հանդիսացել այդ պետության ռազմավարական հզոր հենակետերից մեկը Արարատյան հարթավայրում եւ պաշտպանել է երկրի հյուսիսային սահմանները: Պեղումները մեկնարկել են հունիսի 7-ին: Ֆրանսիացի մասնագետները դրանք կշարունակեն մինչեւ հունիսի 18-ը: Նրանց մեկնումից հետո էլ պեղումները կշարունակվեն, եւ ինչպես խոստացան ֆրանսիացիները, հնարավորության դեպքում կվերադառնան` նոր ուսումնասիրության համար:
Սայլը տեղից շարժվե՞ց։ Верить или нет?
April 18th, 2010
Кармир Блур может 'обзавестись' новым зданием музея
Как сообщил директор историко-археологического музея-заповедника Эребуни Гагик Гюрджян сегодня на пресс-конференции, уже созданы проекты по ограждению исторического памятника, а так же строительству автостоянки и нового здания музея. Как проинформировал Г.Гюрджян, несмотря на то, главная проблема - вывоз строительного мусора, по прежнему остается нерешенной, в 2009 г. все же удалось добиться значительных результатов. В частности, в части Кармир Блура, примыкающей к городскому кладбищу, было поставлено ограждение, что положило конец появлению новых могил на землях исторического поселения. Кроме того, незаконные сады на территории Кармир Блура стали поводом расследования со стороны прокуратуры и столичной мэрии, в результате чего 6 граждан были оштрафованы на сумму в 400 тыс. драмов каждый. Кстати, Эребуни и историческое поселеление Шенгавит так же являются лакомым куском для желающих начать незаконное строительство. По словам Г.Гюрджяна, только за последний период на территории Эребуни были демонтированы 4 нелегальные постройки. Примечательно, что в решении некоторых вопросов заповедника Эребуни большую активность показывают представители не госструктур, а общественных организаций. Именно они оперативно отреагировали на проблемы Шенгавита, а их у исторического поселеления более чем достаточно. Это в первую очередь ветхость деревянного здания музея (оно было построено в начале XX века, и находится в таком неудовлетворительном состоянии, что сотрудники музея не рискуют выставить в нем новую экспозицию), а так же отсутствие отопления, постоянной воды и канализации. По словам Г.Гюрджяна, одна из общественных организаций вызвалась помочь в некоторых вопросах, связанных с ремонтом здания музея.
В 1936 на Кармир-Блуре была найдена урартская клинопись с именем царя Русы, сына Аргишти II (7 в. до н. э.). С 1939 по 1970 производились систематические археологические раскопки, открывшие на холме цитадель, а вокруг холма остатки города Тейшебаини. Получен обширный материал о хозяйстве и культуре древнего государства Урарту. Цитадель была разрушена в начале 6 в. до н. э. местными племенами, пытавшимися сбросить урартское иго, и присоединившимися к ним скифами. Во время раскопок было обнаружено 97 кубков, 11 бронзовых щитов, шлемы с узорами и другие изделия из бронзы. 20 кубков и мастерски изготовленная статуэтка крылатого быка хранятся в Эрмитаже.
April 18th, 2010
Экспертная комиссия разрабатывает программу восстановления музея-заповедника «Эребуни»
15:13 | 17/ 04/ 2010
ЕРЕВАН, 17 апреля. /Новости-Армения/. Комиссия, состоящая из историков, археологов, архитекторов, созданная по поручению премьер-министра Армении, разрабатывает программу восстановления музея-заповедника «Эребуни», сообщил журналистам в субботу директор музея Гагик Гюрджян.
«В настоящее время Комиссия работает над разработкой проекта восстановления археологических зон «Эребуни», в частности цитадели, однако параллельно ведутся работы и над восстановлением здания музея, так как там тоже есть свои сложности, в частности отсутствуют системы вентиляции и отопления», - сказал Гюрджян.
По его словам, поддержку в этом вопросе окажет и Министерство культуры Армении. Гюрджян отметил, что одним из самых насущных проблем музея является восстановление крепостной стены.
По его словам в этом году, намечено завершить работы по возведению ограды, регулированию вопросов, связанных с входом на территорию заповедника.
Эребуни - древний город государства Урарту, развалины которого расположены на холме Арин-Берд на окраине современного Еревана. Эребуни был основан царем Урарту Аргишти I в 782 году до н. э. в качестве опорного пункта в Араратской долине.
November 16th, 2009
Նոյեմբերի 13-ի «Հրապարակում» հաղորդման թողարկումը նվիրված էր Կարմիր Բլուրի խնդրին։ Շատ հետաքրքիր էին չինովնիկների արձագանքներն ու արդարացումները։ Ի դեպ, մշակույթի նախարարության խոսնակը, չգիտես թե ինչու Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո FYCA կազմակերպության կողմից կազմակերպած աղբահավաքը փորձեց իր նախարարությանը որպես «պլյուս» վերագրել։
Ինչևէ, ահա հաղորդման տեսագրությունը YouTube-ից (I և II մասեր).
Եւս մեկ լրատվամիջոց անդրադարձավ Կարմիր Բլուրի խնդրին
September 8th, 2009
Ուրարտական ամրոցը օգնություն է խնդրում
Սեպտեմբեր 7, 2009
Կարմի բլուրը թաղված է շինարարական աղբի մեջ
Կարմիր բլուրի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, նախ ձեռքը տարավ դեպի սիրտը, ապա գլուխն ու ասաց. «Ուրարտուի պատմության շուրջ հարկ է ոչ միայն սրտոք, այլև մտոք դատել»:
Մի շարք երիտասարդական կազմակերպություններ «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպում էին կազմակերպել Աշոտ Փիլիպոսյանի հետ, ով պատմեց նախ ամրոցի, ապա ներկա վիճակի մասին: ( Բա հետո՞Collapse )
Մանրամասն հոդված Կարմիր Բլուրի և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
August 26th, 2009
«Կարմիր բլուր» հուշարձանի վերականգնման ծրագրերը կան, բայց գումարները չեն հատկացվում
Երևանի Շենգավիթ համայնքում, Հրազդան գետի հարևանությամբ է գտնվում Հայաստանի հնագույն պատմության ողջ ժամանակագրությունն ամփոփող Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի), որը կառուցել է ուրարտական Ռուսա Երկրորդ թագավորը 6-րդ դարի կեսերին: Կառուցելով ամրոցը` Ռուսա երկրորդն այստեղ է տեղափոխել մինչուրարտական բնակավայրի ունեցվածքի մի մասը և Էրեբունի ամրոցի ամբողջ հարստությունը` հավանաբար հաշվի առնելով ամրոցի ռազմավարական շատ հարմար դիրքը: Մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սկյութական և մարական զորաբանակները, փորձելով վերջնականապես կործանել Վանի թագավորությունը, պաշարել են նաև Կարմիր բլուրը: Սակայն, ըստ ամենայնի, նրանց չի հաջողվել նվաճել Կարմիր բլուրը, քանի որ հրկիզել են այն: Ամրոցի վերին հատվածներն այրվել են` իրենց տակ թաղելով այն, ինչ կա ներքևում:
Արդեն 25 տարի է` շինարարական աղբ է կուտակված Կարմիր բլուրի տարածքում
Այսօր հեռվից նայելիս դժվար է գլխի ընկնել, որ հատված առ հատված շինարարական աղբով ծածկված այդ հսկայական տարածքը անգնահատելի մշակութային արժեք է:
Էրեբունի թանգարանի (Կարմիր բլուրը թանգարանի մասնաճյուղն է) տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի խոսքով` արդեն մոտ 25 տարի է, ինչ Կարմիր բլրի տարածքում շինարարական աղբ է կուտակված. «Այստեղ հազար մեքենայից ավելի շինարարական աղբ կա: Քանի որ դժվար է ու մեծ ֆինանսներ է պահանջում այն ամբողջությամբ տեղափոխելը, կարելի է աղբը գոնե հրել դեպի ամրոցի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի և Հրազդան գետի միջնամաս, որն անպիտան տարածք է, կուտակել, ծանր տեխնիկայով վրայով անցնել, վրան սև հող լցնել ու կանաչապատել»,- առաջարկում է թանգարանի տնօրենը: ( Read more...Collapse )
Սկզբնաղբյուր (լուսանկարներով). http://hetq.am/am/culture/karmir-blur/
Երևան TV հեռուստաընկերության նյութը Կարմիր Բլուրում տիրող իրավիճակի մասին
August 9th, 2009
«Կարմիր Բլուր» հուշարձանը հանդիսանում է «Էրեբունի» թանգարանի մասնաճյուղ։ Թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը խոսում է Կարմիր Բլուրի ներկա խնդիրների մասին։ Սյուժեն՝ Երևան TV հեռուստաընկերության։
Տես նաև նախորդ գրառումը՝ անցած տարվա դեկտեմբերին Փիլիպոսյանի մամլո ասուլիսի մասին։
«Էրեբունի» թանգարանի տնօրենի մամլո ասուլիսից
August 9th, 2009
Հայտնաբերեցի այս հոդվածը hetq.am կայքում։ Հրապարակվել է անցած տարվա դեկտեմբերին։ Հաջորդ գրառումով՝ հենց այսօր եթեր գնացած թարմ հարցազրույց Աշոտ Փիլիպոսյանի հետ։
Աշոտ Փիլիպոսյան. «Վաղը մեր փոքրիկ պետության ամբողջ տարածքը կվերածվի աղբանոցի»
«Առնվազն վերջին քառորդ դարի ընթացքում Կարմիր բլուրի տարածքում շինարարական աղբ է կուտակվում, քանի որ հնավայրը չունի հաստատված պահպանական գոտի»,- այսօր «Ուրբաթ» ակումբում իր մտահոգությունները լրագրողների հետ կիսեց Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:
Աշոտ Փիլիպոսյանի խոսքերով՝ Կարմիր բլուրը կամ Թեյշեբայինի քաղաք-ամրոցը կառուցվել է Էրեբունու կառուցումից 100 տարի անց, և այստեղ են տեղափոխվել Էրեբունու գանձերը և սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող կահույքը: Ա. Փիլիպոսյանի համոզմամբ` Կարմիր բլուրը, ըստ էության, կազմում է Էրեբունի քաղաքի շարունակությունը, հենց այդ պատճառով էլ 1968թ. այն միացվել է Էրեբունու թանգարանին: