Հայ գրականություն , հայ ժողովրդի պատմություն , կրոն , Արցախ , Եղեռն (original) (raw)
15 փետրվարի, 2010
- Ղանթարջյան Սարգիս. Նա մեզ հիշում է (ռուսերեն)
- Գրիգորյան Վարդան. Ուկրաինայի և Լեհաստանի հայկական գաղութների պատմություն (ռուսերեն)
- Լամբերտ Ռոուզ. Հաճնը և հայերի կոտորածները (անգլերեն)
- Հարությունյան Վարազդատ. Անի քաղաքը (ռուսերեն)
- Զուլալյան Մանվել.
Հայաստանը XVI դարի առաջին կեսին (ռուսերեն)
Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների - Շտուրմեր Հարրի՝ Երկու պատերազմական տարի Կոստանդնուպոլիսում (անգլերեն)
- Թադևոս Հակոբյան՝ Երևանի պատմությունը (1500–1800 թթ.)
7 հունիսի, 2008
Պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի Թուրքիան և ղարաբաղյան հակամարտությունը հետազոտությունը՝ արցախյան պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին։
13 մայիսի, 2008
Արցախ բաժնում զետեղվել են Վիկտոր Կրիվոպուսկովի՝ արցախյան շարժման ու պատերազմի մասին հիշողությունները (ռուսերեն)։
07 մայիսի, 2008
Գրադարանի Պատմություն բաժնում զետեղվել է Արգամ Այվազյանի հեղինակությամբ ստեղծված Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները համահավաք ցուցակը։ Գիրքը պարունակում է բազմաթիվ հազվագյուտ լուսանկարներ։
13 ապրիլի , 2008
Նոր նյութեր գրադարանի հայերեն բաժնում.
- Ոսկեփորիկ՝ նմուշներ հին և միջնադարյան արձակից;
- Հայ հին վիպաշխարհը՝ Սարգիս Հարությունյանի կազմած ժողովածուն;
- Արման Կիրակոսյանի Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը աշխատությունը;
- Թադեւոս Հակոբյանի Պատմական Հայաստանի քաղաքները աշխատությունը։
7 հունվարի, 2007
Գրադարանի ռուսական բաժնում տեղադրվեց պատմաբան ու արվեստագետ Գեորգ Գոյանի Հայ թատրոնի երկուհազարամյա պատմությունը երկհատոր աշխատությունը։
4 հունվարի, 2007
Չորս նոր հեղինակ գրադարանի հայկական ու ռուսական բաժիններում. Կամսար Ավետիսյան՝ հայրենագիտական էտյուդներով; Արգամ Այվազյան՝ Ջուղայի հայկական հուշարձանների մասին պատկերազարդ գրքով; բանաստեղծ Համո Սահյան; Սարգիս Ղանթարջյան՝ արձակ ստեղծագործություններ ու հուշեր։
22 հոկտեմբերի, 2006
Դիցաբանություն բաժնում տեղադրվեց Սասունցի Դավիթ հերոսավեպը (էպոսը)՝ Հակոբ Կոջոյանի դասական նկարազարդումներով։
11 օգոստոսի, 2006
Նոր նյութ Եղեռն բաժնում. ներկայացնում ենք Նիկողայոս Ադոնցի՝ 1918 – 1920 թթ. գրված երեք հոդված հայկական հարցի վերաբերյալ։ Նաև Մանկական բաժնում ավելացվեց Արև հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածուն։
30 հունիսի, 2006
Պատմություն բաժնում ներկայացված են Հովհան Մամիկոնյանի Տարոնի Պատմություն մատենագրությունը և գնդապետ Սարգիս Սարգսյանի Հայ ռազմական արվեստի պատմությունից աշխատությունը։
12 փետրվարի, 2006
Ավելացվեցին Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածուից պատմվածքներ (Աղքատի պատիվը, Գիքորը, Գաբո բիձու շերամապահությունը և այլն): Ավելացվել են նաև Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ: Խնդրում եմ նաև անուշադրության չմատնել հետևյալ հայտարարությունը։
27 փետրվարի, 2005
Ավելացվեցին Վահան Տերյանի «Փշե պսակ» ու «Գիշեր եւ հուշեր» բանաստեղծությունների ժողովածուները՝ մեկնաբանություններով։ Նաեւ ավելացվել են հետեւյալ հեղինակների առանձին ստեղծագործություններ ու կենսագրություններ. Ղեւոնդ Ալիշան, Ռափայել Պատկանյան, Ջիվան, Հովհաննես Հովհաննիսյան, Նահապետ Քուչակ, Սայաթ-Նովա, Դանիել Վարուժան։
30 նոյեմբերի, 2004
Հայերեն բաժնում ավելացվեց Րաֆֆու Խաչագողի հիշատակարանը։
26 նոյեմբերի, 2004
Գրադարանի ռուսերեն բաժնում ավելացվել է Շիրվանզադեի «Քաոս» վեպի ռուսերեն թարգմանությունը։
23 նոյեմբերի, 2004
Կրոն բաժնում ներկայացնում ենք Մեհրուժան եղբայր Բաբաջանյանի «Խաչապատում» գիրքը, ինչպես նաև իր հոդվածները քրիստոնեության ու հայկական եկեղեցու մասին, խրատական զրույցներն ու հեքիաթները։
10 նոյեմբերի, 2004
Երեք նոր հեղինակ Գրական Սրճարանում՝ Գայանե Ոպյան, Աշոտ Բեգլարյան ու Սարգիս Ղանթարջյան։ Նաեւ նոր ստեղծագործություններ են ավելացվել Սառա Մարգարյանի էջում։
14 ապրիլի, 2004
Եղեռն բաժնում հրատարակվել է Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների արևմտահայերեն տարբերակը։ Հրատարակումը հնարավոր է դարձել անանուն բարեգործի օգնության շնորհիվ։
Անգլերեն բաժնում հրատարակվել է Հելեն Դեյվենպորտ Գիբբոնսի The Red Rugs of Tarsus գիրքը 1909թ. հայկական կոտորածների մասին։ Հեղինակը Ադանայի իրադարձությունների սակավաթիվ արտասահմանցի ականատեսներից էր։
11 օգոստոսի, 2003
Հայերեն բաժնում ավելացվեց Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուն՝ մեկնաբանություններով։
11 օգոստոսի, 2003
Ռուսական բաժնում ներկայացված է պրոֆ. Սուրեն Զոլյանի « Լեռնային Ղարաբաղ՝ խնդիրը եւ ընդհարումը »։
22 հուլիսի, 2003 Ներկայացնում ենք անհայտ մի հեղինակի օրագիր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին օրերի մասին։ Այն կարդալուց հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խոսքը գնում է ոչ թե 83 տարի առաջ կատարվածի, այլ այսօրվա մասին։
13 հուլիսի, 2003 Հրատարակվեց թուրք գրող եւ իրավապաշտպան, նախկին քաղաքական բանտարկյալ Թաներ Աքչամի «Հայկական հարցը եւ թուրքերի ազգային ինքնագիտակցությունը» գրքի ռուսերեն թարգմանությունը։
27 հունիսի, 2003 Գրադարանի Եղեռն բաժնի անգլերեն տարբերակում հրատարակվեցին Սողոմոն Թեհլիրյանի դատավարության արձանագրությունները՝ անգլերեն լեզվով։ Հիշեցնեմ, որ արձանագրությունները կարող եք ընթերցել նաեւ ռուսերեն։