Հայաստանը դարերի միջով (original) (raw)

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 39]

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐԵՐԻ ՄԻՋՈՎ

Հայերը համարվում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը։ Հայ ժողովրդի պատմությունը մեզ հասցնում է 7-րդ դար, մ. թ. ա.։ Հայ ժողովրդի ձևավորման գործում մեծ դեր խաղացին գլխավորապես հայասացիները և արմենները, որոնք իրենց անունն էլ տվեցին թե՛ ժողովրդին, թե՛ երկրին։

Ինչպես հայտնի է հայերը իրենց անվանում են հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Օտարները հայերին անվանում են արմեններ, իսկ երկիրը՝ Արմենիա։

Երևանի շրջակայքում Կարմիր Բլուր և Արին Բերդ կոչվող վայրերում մնում են ուրարտական շրջանի նյութական կուլտուրայի հուշարձաններ։ Այսպիսով հայ ժողովուրդը հանդիսանում է Ուրարտուի ժառանգորդը։ Անկասկած Ուրարտուի մշակույթի ժառանգությունը մեծ պարգև եղավ հայ ժողովրդի համար։

Հայ ժողովրդի ազգային ինքնուրույնության պահպանումն Արևելքի պատմության եզակի էջերից մեկն Է։ Ինքնուրույնությունը, ինչպես նաև հայ ժողովրդի մշակույթը, լեզուն, կրոնը, գիրը և գրականությունը հոյակապ քննություն բռնեցին։ Այդ բանը չհաջողվեց ոչ պարսիկներիւն, ոչ Բյուզանդիային, ոչ արաբներին, ոչ մոնղոլներին, ոչ սելջուկներին։

Հայտնի է, որ հայերը հասակակից են ասորիներին, բաբելոնացիներին, փյունիկեցիներին, ինչպես նաև աշխարհի հնագույն այլ ժողովուրդների, որոնցից շատերը հեռացել են պատմության թատերաբեմից և նրանց մասին մենք իմանում ենք միայն դասագրքերից, թանգարաններից կամ պատմական զանազան հուշարձաններից։

Հայաստանի համար խիստ բացասական եղավ թուրք–օսմանների հանդես գալը Հայկական բարձրավանդակում: Նրանք սելջուկյան պետության բաժնեկալվածքի վրա ստեղ–

[էջ 40]

ծեցին այն պետությանը, որը նրա առաջին սուլթան Օսմանի անունով էլ կոչվեց Օսմանյան։ Իսկ եվրոպացիները հետագայում անվանեցին Օտտոմանյան կայսրություն։

Հատկապես Օսմանյան պետության վերջին դարերի վարած քաղաքականությունը աստիճանաբար ամայացրեց Արևմտյան Հայաստանը։ Սակայն հայ ժողովուրդը ոչ միայն դիմացավ այդ դաժան գոյամարտում, այլև այսօր ունի իր պետականությունը, պահում է անցյալի մշակութային մեծ ժառանգություն և առաջ տանում այն։

Երկարատև պատմության ընթացքում հայ ժողովուրդը ունեցել է վերելքի և անկման ժամանակաշրջաններ։ Վերելքի շրջանը պայմանավորվում է ազգային անկախությունով և նյութական ու հոգևոր մշակույթի ստեղծագործումով։ Իսկ անկման շրջանը՝ երբ նա կրել է տառապանքներ շնորհիվ օտարերկրյա հարձակումների։ «Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը,— գրել է Ջ. Բայրոնը,— իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր անկյուններից մեկը»։

Համաշխարհային պատմությունը յուրաքանչյուր ժողովրդի մի հայրենիք է վիճակել։ Նա մեզ վատ հայրենիք չպարգևեց, բայց իրերի բերմամբ մեր երկիրը հանդիսացավ մեծ ճանապարհների, ինչպես և աշխարհակալ պետությունների բախման հանգուցակետ։ Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբների, հետագայում Թուրքիայի և ցարական Ռուսաստանի շահերն էին բախվում Հայաստանում։ Բացի այդ պարբերաբար Հայաստան էին ներխուժում թաթարական, մոնղոլական հորդաները։ Ահա թե ինչու հայերը երբեմն փախչում էին Կիլիկիա, երբեմն Ղրիմ, տարագրվում Պարսկաստան։ Նրանք թողնում էին իրենց հայրենիքը, ապաստան գտնում օտար երկրներում ու ժամանակը ընթացքում «օտար–ամայի ճամփեքի վրա» հիմնում իրենց գաղութները։

Այսպիսով միշտ պայքար, միշտ անկախությունը պահելու բաղձանք։ Այդ հերոսակաւն պայքարը անցել է մեր դյուցազներգությունների, մեր ավանդությունների միջոցով։ Ո՞ւմ ծանոթ չեն Հայկի և Բելի, Շամիրամի և Արա Գեղեցիկի

[էջ 41]

ավանդությունները։ Հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին է պատմում հիանալի էպոս «Սասունցի Դավիթը»։

Հայ ժողովուրդը շատ դառնություններ է տարել իր ուսերի վրա, բայց դա չի ընկճել նրա ոգին։ Նա ստեղծել է ինքնատիպ, հոյակապ թե՛ հոգևոր և թե՛ նյութական մշակույթ։

Հայաստանը հարուստ է նյութական մշակույթի շատ հուշարձաններով, որոնք, ինչպես ասում են, բաց թանգարաններ են։ Այս երկրի թե՛ լեռներում, թե՛ ձորերում, թե՛ գյուղերում ամենուրեք կգտնենք բերդեր, վանքեր, տաճարներ, խաչքարեր, իջևաններ և կամուրջներ։ Դրանք հայ ժողովրդի մտքի ու հմտության լուռ վկաներն են, որոնցով հիանում են երկիր այցելողները։

Սովետական Հայաստանում պահպանվում են մոտ չորս հազարի հասնող պատմական հուշարձաններ, որոնցից շատերը վերաբերում են մարդկային հասարակության ծագումից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններին։

Ի դեպ, հայկական պատմական հուշարձանների նշանակալի մասն էլ գտնվում է Արևմտյան Հայաստանում (Թուրքիայում), այդ թվում նաև Անի քաղաքը։ Հայաստան այցելողները լինում են Գառնիում, Զվարթնոցում, Էջմիածնում և այլուր, հիանում են այդ կոթողներով։

Հայ ժողովուրդը չորրորդ դարում արդեն ուներ գիր։ Մեզ են հասել հոյակապ ձեռագրեր, որ գրված են հայ պատմիչների, փիլիսոփաների, բժիշկների կողմից։ Հայերը գրքի տպագրությունը սկսել են 1512 թվականից։ Հին հայկական մանրանկարչությունը այսօր էլ հիացմունք է պատճառում սերունդներին։ Զարմանալի սեր է ունեցել հայ ժողովուրդը դեպի գիրն ու գրականությունը։ Դարերի ընթացքում կերտվել ու գրվել են տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք զարդարվել են հոյակապ մանրանկարներով։

Տասնվեցերորդ դարում (1555 թ.) Հայաստանը նվաճում և իրար մեջ են բաժանում Արևելքի երկու բռնակալ պետություններ՝ Պարսկաստանը և Թուրքիան։ Դրանով իսկ առաջանում են Արևմտյան և Արևելյան Հայաստան հասկացությունները, որի սահմանը հիմնականում դառնում է Հայկական Պար լեռնաշղթան։ Հայերի համար ստեղծվում են մղձավանջային օրեր։ Հայ ժողովրդի հայացքը ուղղված էր

[էջ 42]

Կովկասյան լեռներից այն կողմը՝ դեպի մեծ Ռուսիան։

Վերջապես հասնում է ըղձալի օրը և 1827 թվականի հոկտեմբերի 1–ին ռուսական հաղթական բանակը մտնում է Երևան։ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսաստանին։

Այսպիսով, հայ ժողովուրդը սկսեց իր վաղեմի բնօրրաններից մեկը՝ Արևելյան Հայատանը դարձնել իր հիմնական օջախը և համախմբվել այդտեղ, որտեղ նա աոաջին հերթին գտնում է իր ֆիզիկական գոյության և գույքի ապահովության երաշխիքը։

Արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելը պայմաններ ստեղծեց հայ ժողովրդի կյանքի, բարեկեցության և տնտեսության զարգացման համար։ Բազմաթիվ հայեր Արևմտյան Հայաստանից և Իրակից տեղափոխվում են Արևելյան Հայաստան և շենացնում ամայացած Շիրակի, Սևանի ավազանի, Դարաչիչագի, Դարալագյազի և ամբողջ Սուրմալուի շրջանները, որտեղ հայ աշխատասեր շինականը սկսել է վարել, ցանել և կենդանացնել Արևելյան Հայաստանը։ Հայ ժողովրդի տարեգրության մեջ պատմական այս ակտը կարևոր և խոշոր առաջադիմական քայլ էր։ Ժամանակի ընթացքում հայ ժողովուրդը հաղորդակից եղավ ռուս ժողովրդի մշակույթին։

Երբ Ռուսաստանում հաղթանակեց Հոկտեմբերյան հեղափոխությանը, 1920 թվականին Հայաստանը նույնպես դարձավ Սովետական։

Այլ կերպ դասավորվեց Արևմտյան Հայաստանում բնակվող և Թուրքիայի լծի տակ տառապող հայության բախտը։ Արևմտյան Հայաստանում կային ծանր հանգամանքներ, որոնք ավելի դառնացնում և բարդացնում էին հայ տարրի կյանքը։ Առաջինը, դա պանիսլամիզմն1 էր (հետագայում պանթուրքիզմը2)։ Երկրորդը, քրդական հրոսակների ֆեո–

--------------------------

1 Կրոնական հողի վրա գոյություն ունեցող քաղաքական հետադիմական շարժում, որի նպատական էր իսլամի (մահմեդական դավանանքի) դրոշի տակ միաձուլել բոլոր մահմեդական ազգերն ու ցեղերը։

2 20-րդ դարի սկզբին ի հայտ եկավ շովինիստական նացիոնալիստական մեկ այլ գաղափարախոսություն՝ պանթուրքիզմը (համաթուրքացման քաղաքականություն), որի նպատական էր Թուրքիային ենթարկել թուրքալեզու բոլոր ժողովուրդներին։

[էջ 43]

դալների և համիդականների1 գոյությանն էր. ընդհանրապես քուրդ խուժանի բարբարոսությանը։ Եվ վերջապես թուրքական ապիկար կառավարության հայաջինջ մեթոդներից մեկն այն էր, որ միշտ լարում էր միմյանց դեմ և թշնամանքով տրամադրում ոչ միայն հայերին ու թուրքերին, այլև հայերին ու քրդերին, հայերին ու մուհաջիրներին։

Այս ողբերգական ակտին նպաստեց նաև գերմանական իմպերիալիզմը, որը ժամանակի ընթացքում իր ազդեցության տակ գցելով Սուլթանական Թուրքիային, նրա հետ, ինչպես ասում են, հայի արյունով առևտուր էր անում։

Գերմանական իմպերիալիզմի անմարդկային խաղը Մերձավոր Արևելքում, Վիլհելմ 2-ի և Աբդուլ Համիդի բարեկամությունը ողբերգական եղան հայ ժողովրդի մի մեծ զանգվածի համար։

Արևմտյան Հայաստանում գտնվող մոտ երկու միլիոն անօգնական հայեր բնաջնջվեցին, իսկ կենդանի մնացածներն էլ աքսորվեցին Արաբական անապատներ։ Վերապրող հայերը ապաստան գտան Մերձավոր Արևելքի երկրներում (Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս), Հունաստանում, Ֆրանսիայում, ընդհուպ մինչև Ամերիկա։ Դրանից հետո հայ ժողովրդի բառապաշարում «սփյուռք» բառը այլ իմաստ ստացավ, ամեն մի հայի հիշեցնելով տխուր և ողբերգական անցյալը, որ Մասիսներից այն կողմ էլ եղել է Հայաստան, որ հայ օջախները կոչվել են Վան, Ալաշկերտ, Սասուն, Մաշ, Բիթլիս և Խարբերդ։

Հայ ժողովուրդը ստեղծել է իր պետականությունը։ Դա Հայաստան աշխարհն է Երևան մայրաքաղաքով։ Այստեղ է

----------------------------------

1 Քրդական անկանոն զորամասեր, որը կոչվեց Համիդիե, Սուլթան Աբդուլ Համիդի անունով: Դրանք կազմված էին քուրդ լեռնականներից (աշիրեթներից): Քրդական այն ցեղերը, որոնք մասնակցում էին այդ զորամասերի կազմվելուն պարտավոր էին յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի տրամադրել։ Հրամանատարները սովորաբար լինում էին ցեղապետները։ Այս զորամասերը, որոնք ծարավի էին թալանի և ավարի, հրապուրված Սուլթանի նվերներից ու մեծարումներից՝ պարտավորվեցին հայերի դեմ պատերազմի դեպքում դուրս բերել հեծելազորային գնդեր։ Համիդական անկանոն զորամասերը դարձան կույր գործիք հայերի կեղեքման, կոտորման և բնաջնջման գործում։

[էջ 44]

Արարատյան դաշտը՝ նվիրական Էջմիածինը, Հռիփսիմեն, Զվարթնոցը, ինչպես նաև Զանգեզուրի հանքաշատ լեռները, Շիրանի հասկառատ հարթավայրը, Ալավերդի քաղաքը՝ պղնձե երակներով, Մատենադարանը՝ բյուր մատյաններով, ինչպես և հարատևելու վավերագիր՝ զույգ Մասիսները պատկերող պետական գերբը... Ճշմարիտ է ասված, որ այս Հայաստանը կոչվում է «Համայն հայության հայրենիք»։


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ
Աղբյուր.Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 Տրամադրեց. Միքայել Յալանուզյան